Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Դատախազությունը դիմել է Լոռու մարզպետին՝ քննարկելու Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկին աշխատանքից ազատելու հարցը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, քննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքում հաշվառման վերցված հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում կազմակերպելու ժամանակ վերջինիս և բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ (ներկայումս՝ հանգուցյալ) Ա. Բ.-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարի՝ 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատված՝ «Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելումը և վարումը» կլինիկական ուղեցույցի դրույթներին համապատասխան բժշկական միջամտություն և անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու հետևանքով նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացած բարդությունների, արյունահոսության հետևանքով զարգացել է հեմոռագիկ շոկ, և 2016թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 01:40-ին, արձանագրվել է հիվանդի մահը:

Քրեական գործը 2018թ. մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատաքննության ընթացքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ ամբաստանյալի գործողությունների և կնոջ մահվան միջև պատճառական կապը պարզելու նպատակով: Փորձաքննությունն իրականացրած փորձագետները ևս փաստել են, որ մահը վրա է հասել նրա բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացրած վերոնշյալ երկու անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:

Դեռևս նախաքննության ընթացքում՝ 2017թ. նոյեմբերի 21-ին, նրանցից մեկի՝ Ա. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան կապակցությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Դ.Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն վերջինս 2021թ. դեկտեմբերի 8-ին, քրեական գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո, դատական նիստում միջնորդել է ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճել և իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, ինչը բավարարվել է նույն օրվա դատարանի որոշմամբ:

Փաստացի, ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ հիմնավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ գործուն միջոցներ ձեռնարկելու «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների արարքներում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները և նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության հետ, և նրան նման կարգավիճակից զրկելը էականորեն նվազեցնում է հետագայում նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձրացվել է նաև բուժկենտրոնի նշված բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ի հետ կնքված աշխատանքային

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում