Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Քաղաքական ճգնաժամը ամբողջությամբ չի վերացել. Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է այլ ուժերի ակտիվություն

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Պարոն Ղևոնդյան, արտաքին քաղաքականության ոլորտում 2021 թվականին Հայաստանը առաջընթաց գրանցե՞լ է, ինչքանո՞վ հնարավոր եղավ վերականգնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում պատերազմից հետո։

-Թրամպի «մեկուսացման» քաղաքականության ավարտի և միջազգային քաղաքական աշխարհակարգում փոփոխությունների շնորհիվ 2021 թվականին Հայաստանի համար մի շարք նոր հնարավորություններ բացվեցին: Այնուամենայնիվ դրանց միայն շատ փոքր մասը հնարավոր եղավ իրացնել: Սա պայմանավորված էր ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով: Հետպատերազմյան բարդ ժամանակահատվածում տարածաշրջանային և գլոբալ սուբյեկտայնության կտրուկ նվազման հետևանքով Հայաստանի արտաքին ակտիվությունը էականորեն սահմանափակվել էր: Որպես ուղղակի հետևանք՝ ականատես եղանք մի շարք անցանկալի, բայց հարկադրված որոշումների, որոնցից ամենաթարմը 3+2 ձևաչափին մասնակցությունն է: Մյուս կողմից էլ՝ ներքին անկայունությունն ու մարգինալ ուժերի կողմից չդադարող ահաբեկչական գործելաոճը, շատ դեպքերում` նաև իշխանությունների անգործության և անփութության համատեքստում, էլ ավելի նվազեցրին Հայաստանի մանևրելու հնարավորությունները: Հանրագումարում կարելի է նշել, որ 2021 թվականը, թեև որոշակի առումով ուշքի գալու և վերականգնման տարի էր, սակայն Հայաստանը, արտաքին քաղաքական ներուժի իրացման առումով, անբավարար արդյունավետություն է ցուցաբերել:

-Արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ելք դարձան, թե խորհրդարանի այս պատկերն էլ ավելի խորացրեց այդ ճգնաժամը։

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական ճգնաժամի մեղմացման միակ գործիքն էին: Բայց դրանք ոչ թե ելք, այլ նոր ձևավորված իշխանության համար երկիրը ծանր վիճակից դուրս բերելու հնարավորություն պիտի լինեին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությունը դեռևս չի ընկալվել լայն զանգվածների կողմից, իսկ քաղաքական դիսկուրսը պտտվում է սև-սպիտակ երկվության տրամաբանությունում: Նման իրողության պայմաններում խորհրդարանի պատկերը արտացոլեց հասարակության երկու՝ միմյանց նկատմամբ ռադիկալ տրամադրված հատվածների նախապատվությունները: Բուֆերային քաղաքական ուժերին չհաջողվեց իրական այլընտրանք դառնալ, ինչը վտանգեց քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծման ակնկալիքը: Այս ամենի արդյունքում տեսնում ենք, որ ճգնաժամի էական մեղմացմանը զուգահեռ՝ այն դեռևս ամբողջությամբ չի վերացել: 2022թ.-ին հմուտ և քրտնաջան աշխատանք է պահանջվում քաղաքական ուժերի կողմից, որպեսզի քաղաքական ճգնաժամը վերջապես հանգուցալուծվի և պետությունը անցնի զարգացման բնականոն ընթացքի:

-Ընդդիմություն-իշխանություն առճակատումն ինչ դրսեւորումներ կունենա 2022-ին, հնարավո՞ր են արտահերթ զարգացումներ:

Խորհրդարանական ընդդիմության և իշխանության փոխհարաբերություններում որևէ առարկայական փոփոխություն չի սպասվում: Ինչպես նախորդ ամիսներին, այնպես էլ հաջորդ տարի դրանք դժվար թե դուրս գան փոխադարձ մեղադրանքների համապատկերից: Ընդդիմության հիմնական խնդիրը իշխանություն կազմող քաղաքական ուժին խանգարելն է: Նրանք այդ օրակարգով մասնակցեցին ընտրությունների և այդ օրակարգն իրականացնում են այսօր: Իշխանություններին էլ, իրենց հերթին, բավարարում է նշված գործելաոճը, քանի որ հնարավորություն են ստանում այս ապաքաղաքական հակամարտության շղարշով քողարկել բազմաթիվ ոլորտներում իրենց անգործությունն ու ձախողումները: Կարելի է նկատել, որ ձևավորված իրավիճակը ձեռնտու է երկու կողմերին էլ, այսպիսով արտահերթ ընտրությունների մասին խոսելու իմաստ չկա: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է այլ քաղաքական ուժերի ակտիվություն: Սակայն քաղաքական դաշտում նշված քաղաքական ուժերը դեռևս չունեն համապատասխան ռեսուրսներ: Առավել ևս, որ երկու հիմնական խաղացողները փորձում են ամեն կերպ խուսափել երրորդ կարող ուժի ձևավորումից: Ակնհայտորեն կարելի է տեսնել, որ ցանկացած ուժ, որը փորձում է ստանձնել 3-րդ բևեռի դեր, մեղադրվում է հիմնական խաղացողներից մեկի կողմից՝ որպես մյուսի թաքնված աջակից: Անխոս շատ են նաև արհեստականորեն ստեղծված խմբերը, որոնք նույն՝ 3-րդ բևեռի ձևավորումը թույլ չտալու գործառույթ ունեն: Այս պայմաններում որևէ նշանակալի փոփոխության մասին խոսելն իրատեսական չէ:

Որո՞նք են արտաքին քաղաքական ոլորտում մեր հիմնական անելիքները 2022 թվականի համար։

2022 թվականին կշարունակվեն միջազգային քաղաքական այն միտումները, որոնք սկիզբ են առել այս տարի: Հայաստանի հիմնական խնդիրը տարածաշրջանի սուր մրցակցային գործընթացներում սեփական շահերը ներառելն է: Անհրաժեշտ է առաջին հերթին ռազմավարական շահերի հիման վրա կարճաժամկետ ու միջնաժամկետ նպատակների մշակում, ինչից հետո՝ այդ նպատակների շուրջ համազգային համախմբման հնարավորությունների որոնում: Այդ նպատակները պետք է հստակ մոտեցումներ ներառեն Արցախի ապագայի, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արևմուտք-Ռուսաստան հակասություններում Հայաստանի չեզոքության, Պարսից ծոց-Սև ծով ճանապարհի և այլ տարածաշրջանային նախագծերում մասնակցության վերաբերյալ: Չափազանց կարևոր է, որ նպատակները լինեն չափելի, ինչպես նաև անվանապես պատվիրակվեն իրականացման ու վերահսկողության ինստիտուտների:

Միայն այս ամենի իրականացման դեպքում կգրանցվի սուբյեկտայնության որոշակի աճ, ինչը թույլ կտա արտաքին քաղաքական դաշտում ինքնուրույն գործելու փորձեր կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում