Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Գայթակղվել կարող են միայն Հայաստանի թշնամիները

Ղազախստանում ծավալվող զարգացումները Հայաստանում արժանացել են մեծ ուշադրության, դրանք բավականին լայն մեկնաբանությունների ու արձագանքների են արժանանում սոցցանցային տիրույթում: Միաժամանակ կասկածից վեր է, որ տեղի ունեցողն իր ռեգիոնալ և աշխարհաքաղաքական համատեքստով պահանջում է Հայաստանի հանգամանալից ուշադրությունը, հասկանալու համար զարգացման հնարավոր ուղղություններն ու բովանդակությունը, ըստ այդմ հնարավոր ազդեցությունները, ռիսկերը կամ անգամ հնարավորությունները: Այդ ամենով հանդերձ, թերևս դիտարկման հարցերից մեկն էլ կարող է լինել այն, թե արդյյո՞ք ղազախական օրինակը կարող է կիրառվելու գայթակղություն առաջացնել հայաստանյան ընդդիմության շրջանում, հատկապես նկատի ունենալով այն, որ արմատական ընդդիմության առաջնորդները հայտարարում են հասարակայան ընդվզում նախապատրաստելու կամ հասունացնելու մտադրության մասին:

Իհարկե Ղազախստանի համեմատ Հայաստանի դեպքում կա երկու տարբերություն՝ երկու էական տարբերություն: Նախ, կա գործող իշխանության լեգիտիմություն և հասարակական որոշակի աջակցություն, և բացի այդ կա հասարակական մեծ անվստահություն այն ընդդիմության հանդեպ, որը հայտարարում է ընդվզում պատրաստելու մասին: Այդուամենայնիվ, դրանով հանդերձ, հարցը թերևս մնում է՝ կարո՞ղ է արդյոք Ղազախստանի օրինակը Հայաստանի արմատական ընդդիմության համար լինել վարակիչ կամ գայթակղիչ, երբ փորձ կարվի օգտագործել Հայաստանում օրինակ գնաճի հանգամանքը: Բայց, այդպիսի գայթակղության տրվելը Հայաստանում ընդդիմության համար թերևս կլինի ոչ ռացիոնալ, հենց այն իրողության բերումով, որ Հայաստանում ներկայումս այդ ընդդիմության հանդեպ անվստահությունը նկատելիորեն ավելին է, քան անվստահությունը գործող իշխանության հանդեպ, որ անշուշտ կա հանրային տարբեր շրջաննակներում: Ահա այդ դասավորության, ուժերի այդ հարաբերակցության պարագայում «երաշխավորված» կարող է լինել մի բան՝ Հայաստանի իրավիճակի ծանրացումն ու Հայաստանի հանդեպ բազմաբնույթ մարտահրավերների ուժգնացումը: Առավել ևս, երբ դեռ բոլորովին պարզ չէ անգամ, թե ինչ է լինելու իրադարձությունների արդյունքը կամ հետևանքը հենց Ղազախստանում: Այդ առումով, Հայաստանում պարզապես քաղաքական անմեղսունակություն է Ղազախստանում տեղի ունեցողի հանդեպ որևէ ոգևորություն, առնվազն քանի դեռ իրադարաձություններն այնտեղ ծավալվում են բավականին անորոշ տրամաբանությամբ և սցենարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում