Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաև ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքը։ Այս մասին գործադիրի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս օրենքն ըստ էության թույլ է տալիս, որպեսզի մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ։ Անցյալ տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի։ Օրենքը բոլոր կարգավորումներով արդեն ուժի մեջ է»։