
Ամերիկացի բժիշկները վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության ավելի քան 1 միլիոն դեպք «օմիկրոն» շտամի տարածման պայմաններում: Դա մեկ օրվա ընթացքում առավելագույն քանակությունն Է համավարակի սկզբից ի վեր:
Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր դեկտեմբերի վերջին օրը, այն ժամանակ բժիշկները հայտնաբերել Էին կորոնավիրուսով վարակման շուրջ 590 հազար դեպք:
Հրապարակվող տվյալները կարող են չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ շատ ամերիկացիներ կորոնավիրուսի թեստեր են հանձնում տանը եւ արդյունքները չեն հայտնում վիճակագրություն վարող գերատեսչություններին, նշում Է Bloomberg գործակալությունը:
Համավարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 56 միլիոն դեպք, դրա հարուցած հիվանդությունից մահացել Է 820 հազարից ավելի մարդ:
Դեկտեմբերին ԱՄՆ-ում հիվանդացության կտրուկ աճը հանգեցրեց Է ավիաչվերթերի չեղարկման, դպրցների եւ գրասենյակների փակման, հիվանդանոցների գերծանրաբեռնվածության եւ մատակարարումների շղթաների խախտման , հաղորդել Է ՏԱՍՍ-ը: