Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկում է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Այսօր համայնքապետարանում համակիրների հետ հանդիպմանն Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առ ոչինչ է: «Ընդդիմությունը խաբելով է ձայներ հավաքել, եկեք բացեիբաց, բաց ճակատով գնանք ընտրության, մեր թիմը ամուր կանգնած է, մեր ձայները կորած չեն եւ մենք պայքարը շարունակելու ենք»,- ասել է Մելքոնյանը: Այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերը կոալիցիա էին և իրենց թեկնածուին համայնքապետ ընտրել` չնայած աշխատակազմի քարտուղարը հետաձգել էր նիստը: