Saturday, 01 04 2023
«Կարմիր խաչի» միջնորդությամբ 12 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կա՛մ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կա՛մ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Մեր խնդիրը պետք է լինի մարտահրավերներին համարժեքորեն նախապատրաստվելը և դիմակայելը. փոխվարչապետ Մաթևոսյանի ուղերձը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ նշելով, որ մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև հետևողականորեն ու հաշվարկված օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ապահովելու համար Հայաստանի անվտանգությունը, բարձրացնելու մեր ժողովրդի բարեկեցությունը և ձևավորելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետի ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:

Անցնող 2021թ. Հայաստանի համար, իր հակասականությամբ հանդերձ, քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր: Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացած լարումը հնարավոր եղավ հաղթահարել կայացած ժողովրդավարություններին բնորոշ գործիքի՝ ընտրությունների միջոցով: Այս առումով Հայաստանի քաղաքական ուժերը կամք և քաղաքացիական հավաքական հասունություն դրսևորեցին՝ ներքաղաքական տարաձայնությունները հարթելու համար դիմելով ժողովրդին և ապավինելով նրա իմաստությանը: Հանրության ազատ կամարտահայտությունն ու կայացած քվեարկությունն ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն աշխատում է արդյունավետորեն՝ իշխանության ձևավորումն իրականացնելով բացառապես քաղաքացու քվեով և որոշմամբ: Այդ ինստիտուտի անխափանության հավաստումն էին նաև կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնք ամբողջացրին համայնքների միավորման բարեփոխումների վերջին փուլը:

2020թ. կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը էական բացասական ազդեցություն ունեցան մեր պետության սոցիալ-տնտեսական դրության վրա: Այս տարին, սակայն, թույլ տվեց կայունացնել իրավիճակը և երկրի սոցիալ-տնտեսական կարգը վերադարձնել զարգացման և աճի ռելսերի վրա: Հարաբերական կայունության և կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում տնտեսության բնագավառում ստեղծված դրությունը ներկայումս իրական ակնկալիքներ է ստեղծում՝ գալիք տարում հավակնոտ թիրախներ սահմանելու և դրանց հասնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց մուտք ենք գործում 2022թ.՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ մարտահրավերների տարի: Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև հետևողականորեն ու հաշվարկված օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բարձրացնելու մեր ժողովրդի բարեկեցությունը և ձևավորելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր:

Ամանորը մեզանում միշտ կապվել է ընտանիքի, ջերմության ու մտերմության հետ: Այս կապակցությամբ մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում միշտ վառ լինի հույսի լույսը, առարկայական լինեն նվաճումները և հասանելի լինի հաջողության նպատակակետը: Ցանկանում եմ, որ գալիք տարում իրականանան ձեր նվիրական երազանքները, հաջողությունը լինի ուղեկից, դժվարությունը՝ հեշտ անցանելի: Վերջապես, թող 2022թ. մեր պետության ու ժողովրդի համար առանձնանա խաղաղությամբ, ապահովությամբ, առողջությամբ և բարեկեցությամբ:

Շնորհավո՛ր Նոր տարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում