Ամերիկյան բորսանեի հարթակներում օրվա ընթացքում ինդեքսները ընկել են 4-5%-ով. այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Դա երկրի երկրորդական անշարժ գույքի շուկայի ցածր ցուցանիշների հրապարակման հետևանք է:
DJIA-ի ինդեքսն իջել է 4.08 տոկոսով՝ հասնելով 10944.57 կետի: S&P-ի լայն շուկայի ինդեքսն իջել է 4.36 տոկոսով և հայտնվել 1141.81 նիշի վրա: Եվ վերջապես, NASDAQ-ը իջել է 4.72 տոկոսով` մինչև 2393.30 նիշ:









































