Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը. ինչ է նշվում Բայդենի ստորագրած օրենքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն գերեվարված բոլոր անձանց:  Օրենքը հրապարակված է Կոնգրեսի պաշտոնական կայքում:

Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես.
  • Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա
  • Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց գտնվելը
  • Ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման»
  • Փաստագրված են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զինյալների կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայրագությունները
  • Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի
  • Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց
  • Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը
  • Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես.
  • թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ
  • Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և արգելված զինամթերքի կիրառման վերաբերյալ՝ ԱՄՆ օրենսդրության կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ
  • 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի դեմ Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման վերաբերյալ՝ դրա հետ կապված՝ ԱՄՆ օրենսդրության, վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում