Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հարկային համակարգի գերնպատակներից պետք է լինի վստահության այնպիսի մակարդակի ձևավորումը․ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․

«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին հարուստ էր տարատեսակ մարտահրավերներով, սակայն կարող ենք փաստել, որ համատեղ ջանքերով համակարգին հաջողվել է ապահովել պետական բյուջեի եկամտային ցուցանիշների գերակատարումը: Հարկային և մաքսային ոլորտներում ակտիվորեն շարունակվել են բարեփոխումները՝ նպատակ ունենալով ծառայությունների մատուցման որակը հասցնել նոր մակարդակի: Գաղտնիք չէ, որ պետության առաջընթացը մեծապես կախված է նաև Ձեր ամենօրյա գործունեության որակից: Անցնող տարում գոհունակությամբ կարող ենք փաստել, որ հաջողություններ ենք գրանցել նաև տնտեսության մեջ ստվերի նվազեցման, հարկային կարգապահության բարձրացման, ինչպես նաև՝ մաքսային համակարգի արդիականացման ուղղությամբ:

Անցնող տարում ակտիվ աշխատանք է կատարվել միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Առաջիկա տարում մեր գործընկերները մեծապես օժանդակելու են համակարգում բարեփոխումների իրականացմանը՝ քաղաքացուն նոր որակի վարչարարություն տրամադրելու և էլեկտրոնային գործիքներն առավել հասանելի դարձնելու ուղղություններով:

2022 թվականին համակարգի առջև դրվել են հավակնոտ նպատակներ: Կոմիտեի գործունեության մեջ անկյունաքարային նշականություն պետք է ունենա գործարարների համար ընթացակարգերի առավել պարզեցումը, պետության հետ փոխհարաբերվելիս նրանց ժամանակի խնայումն ու սպասարկման որակի արմատական բարձրացումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ենթակառուցվածքների զարգացման, համաշխարհային չափանիշներին լիարժեք համապատասխանող և քաղաքակիրթ սկզբունքներով առաջնորդվող համակարգ կերտելու աշխատանքին: Այդ նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների առավել ընդլայնված կիրառումը: ՊԵԿ-ի կողմից մատուցվող հնարավոր բոլոր ծառայությունները և գործընթացները պետք է հասանելի լինեն էլեկտրոնային հարթակում՝ էապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ խոչընդոտներն ու անհարմարությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև կադրային քաղաքականությանը՝ ներգրավելով մասնագիտական բարձր որակներ ունեցող և բարեվարքության չափանիշներին համապատասխանող աշխատակիցների:

Գալիք տարում օրենսդրական փոփոխությունների նախագծերի ուղղությամբ մեր գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք նաև բարեփոխումների և առաջընթացի ինստիտուցիոնալ հիմքերը: Օրենսդրական փոփոխություններով նոր խթան կհաղորդվի կադրերի ընտրության արդյունավետության բարձրացմանը:

Հարգելի գործընկերներ, 2022 թվականին հարկային համակարգի գերնպատակներից պետք է լինի վստահության այնպիսի մակարդակի ձևավորումը՝ երբ հարկ վճարողը գիտակցաբար և ամբողջ ծավալով կկատարի իր հարկային պարտավորությունները` համոզված լինելով, որ իր վճարած ամեն դրամը ծառայելու է պետության և հանրության շահերին: Բարեխիղճ և օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր գործարար: Պետության համար բարիք ստեղծողների՝ գործարարների, հետ փոխհարաբերվելիս համակարգի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի բյուրեղապակյա մաքրությամբ՝ խստորեն պահպանելով օրենքի տառն ու ոգին:

Գալիք տարում մաքսային համակարգում առանջնահերթ կարևորություն է ունենալու մաքսային գործընթացների սահուն և անխոչընդոտ կազմակերպումը, մաքսային վարչարարության պարզեցումը, սպասարկման որակի շարունակական բարձրացումը: Պետության մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելը պետք է լինի մաքսային ծառայողի ամենօրյա գործունեության առանցքում:

Միաժամանակ, համակարգի «ձեռքը» պետք է պահել իրավախախտումների դեմ անզիջում պայքարի և կանխարգելիչ աշխատանքների զարկերակին: Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով հաջողությամբ կլուծենք մեր առջև դրված խնդիրները:

Կրկին շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն մեր Հայրենիքին և Ձեր ընտանիքիներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում