Այսօր Աղվան Հովսեփյանը դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս նշանակի ծառայողական քննություն և ստուգի օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում, խոսելով դատախազի մտահոգության մասին, նշեց, որ դատախազը ստիպված է եղել գնալ այդ քայլին:
«Իրավիճակն է եղել այդպիսին, քանի որ հիմքերը ամբողջությամբ կային, որ փաստաբանների բողոքների հիման վրա այս ուղղությամբ խորացված քննություն կատարվեր և պարզեին, թե ինչն է պատճառը, որ փաստաբանական գործունեությանը խոչընդոտել են»,- ասաց Հովիկ Արսենյանը:









































