Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Հայրենադարձության ոլորտում ոչ միայն առաջընթաց չունենք, այլ հետ ենք գնում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

Ձեր կարծիքով Հայաստանն ինչպե՞ս ամփոփեց 2021 թվականն արտաքին ճակատում, որքանով 44-օրյա պատերազմում կրած վնասները փորձեց վերականգնել Հայաստանը, մեջքը կարողացա՞վ ուղղել, թե դեռ ոչ:

2021-ին շարունակվեց մեր հայրենիքի շատ վատ իրավիճակը, պատերազմի հետևանքները մենք տակավին կրում ենք: Տարվա ընթացքում ազերիները շարունակեցին իրենց հարձակումները թե  սահմանագծով նոր տարածքներ վերցրին, գերիներ վերցրին, կրակեցին մեր գյուղերի, մեր գյուղացիների վրա, Գորիս-Կապան ճանապարհը փակեցին: Մի խոսքով, մենք տակավին շատ վատ վիճակում ենք և շարունակում ենք կրել պատերազմի ձախողության վնասները:

Ինչ կարո՞ղ ենք ակնկալել 2022 թվականին, 2022-ը արտաքին ճակատում ի՞նչ անելիքներ է թողնում:

Չեմ ուզում շատ հոռետես լինել, բայց մեր վիճակը ոչ միայն շատ վատ է, այլ նորից ավելի վատանում է, և ես վախենում եմ, որ մեր վիճակը 2022-ին ավելի վատանա, որովհետև հորիզոնում լավ բաներ չեմ տեսնում:

Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ քայլ կատարվե՞լ է, թե՞ ոչ, և ինչ անելիքներ կան 2022-ին: Շարունակ խոսում են հնարավոր հայրենադարձությունից, բայց այդպիսի որևէ ծրագիր, թուղթ չկա:

Տարվա վերջին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ ներգաղթի և հայրենադարձության մի նոր ծրագիր է սկսել: Անկեղծ լինելու համար գաղափարը վատը չի, լավն է և մենք բոլորս էլ  Սփյուռքում և Հայաստանում պետք է քաջալերենք հայրենադարձությունը և ամեն ինչ անենք, որ հեշտացնենք յադ պրոցեսը, որ մարդիկ Հայաստան փոխադրվելով մեծ  դժվարություններ չունենան: Երբ փոխադրվում են Հայաստան, դա իրենց համար նոր երկիր է, նոր օրենքներ, անշուշտ նաև բյուրոկրատիա, և մարդիկ չգիտեն ինչ անել, որ կարողանան իրենց կյանքը վերսկսել: Եթե պետությունն ուզում է  օգտակար լինել այդ ուղղությամբ, դա շատ լավ բան է, ես դեմ չեմ: Միայն մեր դժբախտությունն այն է, որ թեև վարապետը խոստացել է, որ 2050 թվականին 5 մլն բնակչություն կունենա Հայաստանը, էլի լավ գաղափար է, բայց իրականությունն այն է, որ 2021-ին մոտավորապես 120 հազար  հայ մեկնել է Հայաստանից: Այսինքն ոչ միայն առաջընթաց չունենք, այլ հետ ենք գնում: Ես մաղթում եմ հաջողություն այդ բոլոր պետական այրերին, որոնք փորձում են ներգաղթը քաջալերել, բայց պետք է ասել, որ ներգաղթը քաջալերելու համար պետք է հստակ խթանող քայլեր արվեն, որ մարդիկ քաջալերվեն ու Հայաստան փոխադրվեն:

Այդ հուսադրող, քաջալերող քայլերը, երաշխիքները չկա՞ն:

Այո, չկան: Եթե փորձում ենք շահագրգռել, որ սփյուռքահայերը մեծ թվով Հայաստան փոխադրվեն, պետք է ոչ միայն իրենց թղթաբանությունն րագացնենք և եթե ինչ-որ դժվարություններ նունեն հարմարվելու Հայաստանի օրենքներին և այլն, դա հեշտացնենք, բայց ավելի առաջ գնալով պետք է այդ մարդկանց տուն տրվի, աշխատանք տրվի, մի քանի տարի հարկերից ազատեն, որպեսզի արդիկ իրենք իրենց գտնեն: Իսկ երբ արդեն տեղավորվեն, աշխատանք ու տուն ունենան, այդ ժամանակ արդեն որևէ օգնության կարիք չեն ունենա: Իմ ասելիքը այն է, որ բավարար չէ միայն խոսքով ասել, որ ուզում են հայրենադարձություն, խոսքից պետք է գնալ գործնական քայլերի, որ այդ մարդիկ պատճառ ունենան Հայաստան փոխադրվելու, որովհետև իրենք իրենց առօրյա կյանքի պայմաններն արդեն ստեղծել են իրենց համար, և պետք է դա թողնեն ու գան մի նոր երկիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում