2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտավ Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյան֊ի, Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի և Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ: