Հայաստանում գործում են լրտեսական ծրագրեր, որոնցով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին։ Դրա ապացույցն է Citizenlab-ի օրերս հրապարակած զեկույցները: NSO ընկերության Pegasus ծրագրից բացի, զեկույցը ևս 7 ընկերության անուն է նշել, որոնք լրտեսում են մարդկանց համացանցի օգնությամբ` պետությունների կամ մասնավոր հատվածի պատվերով: