Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ինքնազգացողությունը վատացել է: Լուկյանովսկի քննչական մեկուսարանում գտնվող Տիմոշենկոյի արյունատար մի քանի անոթներ պայթել են, ինչի հետևանքով նրա մարմնի վրա կապույտ հետքեր են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է newsru.com կայքը:
Առողջության վատթարացման կապակցությամբ Տիմոշենկոն խնդրել է իրեն բժշկական օգնություն տրամադրել և իր մոտ բերել վստահելի բժշկի:









































