ՔԺԿ առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով այս լարված վիճակից դուրս գալու ելքը համարում է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը:
«Հայաստանում երկիշխանություն է․ Փարաքարում էլ դրա դրսևորումն է: Սիցիլիական մաֆիային պետք է վերջ տալ: Հանրությունը չի վստահում դատական համակարգին, գիտեն՝ «մուտիլովկա» է»,-նշեց Շիրինյանը:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի կողմից փակ հանդիպման հրավերը մերժելու խորհրդարանական ընդդիմության հայտարարությանը, քաղաքագետը նկատեց՝ «Հայաստան» և ՊՈՒ դաշինքների քայլը հակապետական է․ «Հինգերորդ շարասյան նպատակը երկրում ապակայունացումն է: Խորհրդարանական նոր ընտրություններ են պետք»: