«Քաղաքապետարանում տեղի ունեցողը բխում է ժողովրդավարության շահերից»,-տեսակետ է հայտնում քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Այսօր Երևանի քաղաքապետարանում ընթանում է քաղաքապետին գաղտնի քվեարկությամբ անվստահություն հայտնելու օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստը։ «Իմ քայլը» պնդում է, թե մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը լքած Հայկ Մարությանը իշխանության հետ խզված կապերի պայմաններում չի կարող շարունակել պաշտոնավարումը։