Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին. Մալենան վերադարձել է

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:

հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»:

Լրագրողների հետ զրույցում Մալենան խոստովանել է, որ առաջ նման մեծ բեմում ելույթ չի ունեցել, ուստի սկզբում լարվել է, սակայն փորձերի ընթացքում հուզմունքն անցել է, իսկ համերգի օրը ելույթից մեծ բավականություն է ստացել: «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, իմ հայերին. ես ձեզ շատ-շատ սիրում եմ»,-շեշտել է 14-ամյա Մալենան:

Երգչուհին շատ է ցանկանում մեծ արտիստ դառնալ, բարձր պահել Հայաստանի անունն ամեն երկրում և ճանաչված լինել:

Խոսելով մրցույթում հաղթանակից հետո Ադրբեջանը ներկայացնող երգչուհու հետ ողջագուրվելու մասին՝ Մալենան պատմել է, որ մինչ այդ պահը չի խոսել, չի առնչվել նրա հետ, սակայն Հայաստանի հաղթանակից հետո նա է մոտեցել Մալենային, գրկել ու շնորհավորել: Մալենան ոչ մի թշնամանք չի տածում Ադրբեջանի պատվիրակի հանդեպ, որովհետև վերջինս իր պես աղջիկ է:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ հիշեցրել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստանում հյուրընկալվել է մոտ տասը տարի առաջ: «Մինչ Մալենայի ելույթը տարբեր երկրների պատվիրակություններ մեզ էին մոտենում, ասում, որ վստահ են՝ մենք ենք հաղթելու, անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, քանի որ հիշում են հայերի հյուրընկալությունը: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հաստատել են, որ 2022-ին մրցույթն անցկացվելու է Հայաստանում: Ինքնաթիռում արդեն սկսել ենք աշխատանքներն ու մտածում էինք, թե ինչպես է անցկացվելու շոուն: Սա ահռելի աշխատանք է: Հույս ունենք, որ ավելի շատ երկրներ կմասնակցեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին»,-ընդգծել է Ծերունյանը:

Նրա խոսքով՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթանակը շատ խորհրդանշական էր. կարևոր էր, որ Հայաստանը հենց Ֆրանսիայում անցկացվող մրցույթում հաղթեց, ինչը ևս հուզմունքի մեծ առիթ է բոլորի համար: «Կարծում եմ, որ սա հաղթանակների սկիզբ է, և մենք այսպես նոր ճանապարհ ենք սկսում:

Հետևելով, տեսնելով, թե ինչպես են Հայաստանում բոլորը սրտատրոփ դիտում մրցույթն ու հուզվում, ոգևորվում ենք: Ասես մեր կողքին նստած էին: Սա բոլորիս հաղթանակն է»,-նշել է Ծերունյանն ու հավելել, որ շատ կուզեն՝ մի օր Մալենան Հայաստանը ներկայացնի մեծերի Եվրատեսիլում:

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն անցկացվել է դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով:

Մրցույթին մասնակցել է 19 երկիր՝ Գերմանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը, Ղազախստանը, Ալբանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Իսպանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պորտուգալիան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում