Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կառավարման ձևի հետ կապված, կարծում եմ մենք փոփոխությունների անհրաժեշտություն ունենք. Արսեն Թավադյան

Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։ ՀՀ վարչապետը սույն թվականի դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։

Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանի հետ:

-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։

– Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են՝ սկսած կառավարման ձևից, մինչև կառավարման համակարգ և տնտեսական հարաբերությունների կարգավորում: Այսինքն՝ այն հիմնական երեք հարցերը, որոնք ընկած են պետական համակարգի հիմքում կարծում եմ, որ Հայաստանում պետք է բարեփոխվեն: Դա է ցույց տալիս նաև վերջին տարիների փորձը:

-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։

– Առաջին հերթին պետք է հաշվի առնել մեր տնտեսական, աշխարհագրական, քաղաքական դրությունը և պայմանները: Պետք է հաշվի առնել նաև այն, որ մենք ցավոք սրտի մշտապես պատերազմող երկիր ենք և ամբողջ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի դրան, այսինքն՝ նրան, որ մենք ունենք սուղ ռեսուրսներ և պատերազմի վտանգ՝ չունենալով տնտեսական ռեսուրս: Մեր հիմնադրույթային կետը հենց սա պետք է լինի:

Բարեփոխումների գործընթացը պետք է իրականացնել հնարավորինս թափանցիկ և մասնագիտական՝ ներգրավելով ոչ միայն իրավաբանների, այլև տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների և ազգագետների: Այն պետք է ուղեկցվի լայնածավալ հրապարակային բացատրություններով և գիտական քարոզով:

-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։

– Կառավարման ձևի հետ կապված, կարծում եմ մենք փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Տարբեր քաղաքական ուժեր հակասական բաներ են ասում, ընդորում հակասում են նաև իրենք՝ իրենց, բայց դա չի վերացնում այն փաստը, որ մեր ժողովուրդը չի ընտրում կուսակցություններ, այլ ընտրում է անձանց, հետևաբար զուտ այս փաստի ուժով անիմաստ է ժողովրդից պահանջել ընտրել կուսակցություններ, եթե ինքը դա չի անում: Հասարակությունը կուսակցությունների ետևում միշտ տեսնում է անձանց և ոչ թե գաղափարները: Պետք չի այստեղ ֆարս անել և սպասել, որ Հայաստանում կձևավորվեն կուսակցություններ և ժողովուրդը կընտրի ըստ գաղափարախոսության: Բնականաբար դա չի լինելու: Ինչ վերաբերվում է տնտեսական հիմնավորմանը, ապա կառավարման նախագահական ձևը շատ ավելի մրցակցային է և շատ ավելի էժան: Ինչպես նաև այս կառավարման ձևի դեպքում քաղաքական պատասխանատվությունը շատ ավելի ճիշտ եմ հաշվարկում:

-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված  սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։

– Քանի որ համահեղինակներից մեկը ես եմ, ասեմ, որ մեր մտքին կար մի քանի հանգամանք սկսած դատական արդյունավետությունից, մինչդատական գործերի դատական խնայողություններից, որից որ բխում էր միտքը և այս բոլոր պարամետրերով կարծում եմ, որ մեր առաջարկը բավականին արդյունավետ էր: Իհարկե պետք էր հասկանալ, որ հիմնավորումը չպետք է մեխանիկական լինի: Այսինքն՝ պետք է դիտարկել այս գործընթացը որպես Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարանի վերացում: Հիմնավորումը շատ ավելի լուրջ ձևով պետք է կատարվի և զուտ չստեղծվի ընդամենը մեկ գերագույն դատարան անվանումով մարմին, որը ըստ էության ուղղակի առանձին իրականացնելու է ընդհանուր իրավասության դատարանների ֆունկցիաներ և առանձին Սահմանադրական դատարանի ֆունկցիաներ, բայց ձևական առումով նստելու է մեկ շենքում: Եթե այդպես է լինելու, բնականաբար դրա իմաստը չկա:  Մեր առաջարկը շատ ավելի խորքային էր, որը ենթադրում էր ֆունկցիոնալ փոփոխություն:

-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:

– Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեպ պայքարելու համար պետք է վերացնել կոռուպցիա ծնող պայմանները, և ոչ թե պայքարել հեռևանքների դեմ: Կոռուպցիան ծնվում է այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը խախտելն ավելի ձեռնտու է շատ ոլորտներում և պատասխանատվությունը շատ ավելի քիչ է, իսկ օրենսդրական ու իրավական մեթոդները և միջոցները, որոնք նախատեսված են համապատսխան չեն այն մարտահրավերներին և պահանջմունքներին, որոնք որ հասարակությունը ունի: Հետևաբար որքան էլ հակակոռուպցիոն հանձնաժողովի կարգավիճակը բարձրացնես և ստեղծես հակակոռուպցիոն մարմիններ, կոռուպցիան չի վերանա, որրովհետև մեր մոտ օրենքը խախտելը ավելի ձեռնտու է, քան իրավաչափ վարքագիծը: Ուստի Սահմանադրությունը պետք չի ծանրաբեռնել  ավելորդ բաներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում