Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հանրակրթության միասնական կառավարում․ Բարեփոխո՞ւմ, թե՞ դպրոցների կուսակցականացման վտանգ

Կառավարության նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը Վահրամ Դումանյանը նշել է, որ Որպես հիմնավորում նախարարը նշել է, որ հիմնական դպրոցի կառավարման հնանձնելը մարզպետարարններին,իսկ ավագները՝ԿԳՄՍ-ին արհեստական բաժանում է,որը միայն ստեղծում է ավելորդ խնդիրներ։

Մյուս կողմից՝նախարարը նշել է, որ և´ քաղաքապետարանի և´ մարզպետարանների կրթության վարչությունների հետ համագործակցային հարաբերություններ են, առանձնահատուկ խնդիրներ ու դժգոհություններ նախարարի կողմից չկան։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ միասնական կառավարման ստեղծումը ճիշտ է։ Նրա խոսքով՝ ներկայիս ապակենտրոնացված կառավարումը առաջացել է այն պատճառով, որ ավագ դրոցների համակարգի ստեղծման ժամանակ Կրթության և Գիտության նախարարությունը ավագ դպրոցների կառավարումը վերցրեց իր ենթակայության տակ,իսկ միջնակարգ կրթօջախների կառավարումը մնաց մարզպետարաներին և քաղաքապետարանին։

Փորձագետի դիտարկմամբ՝ նախարարությունն այն ժամանակ այդպիսի քայլի գնաց, որովհետև մարզպետարանների այնքան էլ չկայացած լինելու պատճառով հաճախակի առաջանում էին դժգոհություններ, արդյունավետության խնդիրներ, բացի այդ՝ դպրոցների կուսակցականացման, իշխանության ընդլայնման խնդիր էր լուծվում։ Արդյունքնում էլ առաջացավ երկիշխանություն և ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր։

Նոր նախագծով, ըստ Խաչատրյանի, ակնհայտ է, որ նպատակ կա հանրակրթության կառավարումը հանձնել մի մարմնի ղեկավարման և փոքրացնելու մարզպետարանների դերը։ Խաչատրյանին, սակայն, մտահոգում է այն, որ այս փոփոխության համար մշակված ռազմավարություն չկա։ «Անհասկանալի է՝ հիմա ինչ է կատարվելու մարզպետարանի կրթության վարչությունների հետ, մնալո՞ւ են թե՞ ոչ, արդյոք այդ աշխատակիցների մի մասը պարզապես միանալու է նախարարություններին՝ հաշվի առնելով,որ համայնքների խոշորացման արդյունքում 4-5 համայնքի համար մնալու՞ է մարզպետարանի վարչությունը և հարցերի դեպքում դիմելու են մարզպետարան թե՞ միանգամից նախարարության»,-նշեց փորձագետը: Մյուս կողմից՝ Խաչատրյանը չի պատկերացնում՝ ինչպես է ԿԳՄՍ-ն կարողանալու զբաղվել դպրոցական կոնֆլիկտների լուծմամբ, ընդհանրապես կառավարմամբ, եթե իր հիմնական ֆունկցիան՝ քաղաքականության ռազմավարության մշակումը, չի կարողանում իրականացնել բավարար մակարդակով։ «Նշանակում է՝ պետք է սպասել,որ մարզպետարանների աշխատողները կհայտնվեն ԿԳՄՍ-ի միջանցքներում։ Իսկ մենք գիտենք, որ այդ մարդկանց մեծ մասը «գործ տվող» կերպարներ են,այսինքն՝ տարիներ շարունակ միջնորդներ են հանդիսացել տարբեր մարդկանց հանրակրթության ոլորտում աշխատանքի տեղավորման հարցերում: Հետևաբար ռիսկային է այդ մարդկանց մուտքը նախարարություն»,-նշում է փորձագետը։

Մյուս կողմից՝ Ս. Խաչատրյանի կարծիքով՝ կառավարման կենտրոնացմամբ հավանականություն կա, որ առաջանա դպրոցների կուսակցականացում,նույնիսկ առանց կուսակցական պատկանելոււթյան: Այսինքն՝ տնօրենները, չլինելով կուսակցական, կարող են լինել մարրդիկ,ովքեր կներքաշվեն ընտրական պրոցեսներում,կզբաղվեն քաղաքական քարոզչությամբ։ Իսկ այդպիսի անձինք,ըստ մեր զրուցակցի, կարող են հանդիսանալ քաղաքական նոր աշխատակիցները՝ դպրոցների ֆինանսա-տնտեսական համակարգողները,նույնն է,թե՝ երկրորդ տնօրենները: Նա կարծում է, որ հավանականություն կա, որ հակաժողովրդավարական, դիկտատորական վերահսկման վերածվի այս միանձնյա, քաղաքականացված ղեկավարումը, որը հղի է նաև կոռուպցիոն երևույթների առաջացման վտանգով՝ հաշվի առնելով մեր մշակույթն ու միջավայրը, ընկալումները, իրականությունը, որոնք, ցավոք, այդպես էլ չեն փոխվում, այդպես էլ այլ մշակույթի անցում չենք կարողանում իրականացնել։ Նրա խոսքով՝ արդեն կան նմանատիպ դրսևորումներ, երբ, օրինակ, դպրոցի տնօրեն են հեռացրել ֆեյսբուքի ստատուսի պատճառով։

Սերոբյանի համոզմամբ՝ այսպիսի ռիսկերը նվազեցնելու համար պետք է ոլորտի պրոֆեսիոնալացում։ Պետք է համակարգում լինի արհեստավարժների խումբ, որոնք առանց քաղաքական կախումների որոշումներ կկայացնեն, նախարարության կողմից ռազմավարությունը մշակողները կազմված լինեն քաղաքականապես չեզոք բացառապես պրոֆեսիոնալ կադրերից ։ «Նախարարն ու փոխնախարարը կարող են լինել իշխող քաղաքական թիմի մաս, բայց պետք է պարտադիր լինի արհեստավարժների խումբ, որպեսզի կրթության նախարարը չանի, չորոշի, ինչ ուզենա՝ առանց սպառիչ կամ համոզիչ հիմնավորումներ տալու պարտավորության։ Պարզ լինելու համար նշեմ կրթական նոր նախագծերը, որոնց վերաբերյալ արված հիմնավորումները համոզիչ չեն մեծամասամբ»,-եզրափակեց Խաչատրյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում