Tuesday, 14 05 2024
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանում գագաթնակետին հասած լարվածություն

Երևանի Ավագանին որոշել է անվստահություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին: Քաղաքապետի շուրջ քաղաքական իրավիճակի տաքացման առաջին ազդակը եղավ դեռևս 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունից հետո, երբ վարչապետի այն ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը խոսեց դժգոհության մասին, որ եղել է նախընտրական շրջանում Հայկ Մարությանի պասիվության հետ կապված:

Ի դեպ, այդ հայտարարությունից հետո կարճ ժամանակ անց Արայիկ Հարությունյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ինչը թերևս նշանակում էր, որ Մարությանի վերաբերյալ նրա դժգոհությունը առնվազն լեգիտիմ է նաև Նիկոլ Փաշինյանի մոտ: Հետո թեման տևական ժամանակ սառեց և բռնկվեց բոլորովին վերջերս, երբ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակվեց Հայկ Մարությանին հեղափոխությունից «շեղած» գեներալները» վերնագրով հրապարակումը: Դրանում խոսվում էր, որ Մարությանը սերտ կապերի մեջ է եղել գեներալ Սեյրան Օհանյանի հետ, որի միջոցով էլ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին: Մարությանը նախ չմեկնաբանեց այդ տեղեկությունը, իսկ օրեր անց հայտարարեց, որ չի եղել այդպիսի հանդիպում՝ խոսնակի միջոցով: Սակայն, ուշադրության է արժանի գուցե այն փաստը, որ նա չի հերքել հրապարակումը Սեյրան Օհանյանի հետ հարաբերության մասով:

Միով բանիվ, ակնառու էր, որ քաղաքական մեծամասնության, և այդ մեծամասնության հետ 2020 թվականի պատերազմից հետո կապը խզած քաղաքապետ Մարությանի միջև հարաբերության լարումը կամ խզումը հասել է գագաթնակետին: Երևանի Ավագանու նախաձեռնությունը դրա պարզ և հրապարակային վկայությունն է: Դրա վերաբերյալ հանրության գնահատականը տարբեր է՝ Հայկ Մարությանին հայտնվող անվերապահ աջակցությունից մինչև նրան պաշտոնանկ անելու որոշման աջակցություն: Սա թերևս հանրային «բնական» ռեակցիա է: Ինչպես որ, ի դեպ, բնական է նաև այն իրավիճակը որ ստեղծվել է և հանգուցալուծումը, որ նախաձեռնել է քաղաքական մեծամասնությունը: Մի կողմ թողնենք Մարության քաղաքապետի աշխատանքի գնահատականը, որը մի մասի համար դրական է, մի մասի համար՝ անբավարար, շատերի համար գուցե գերազանց:

Մի կողմ թողնենք նաև քաղաքական մեծամասնությանը տրվող ամենատարբեր գնահատականները: Պետք է արձանագրել, որ սրանից զատ կա խնդրի քաղաքական կողմը, որը պակաս կարևոր չէ: Իսկ այդ քաղաքական կողմը սահմանված է անգամ օրենսդրորեն: Երևանի քաղաքապետի ընտրությունը քաղաքական ընտրություն է, դրան մասնակցում են քաղաքական միավորները, կուսակցական կամ դաշինքային ցուցակներով: Հետևաբար, բացի կառավարչական հարցերից, այստեղ կան նաև քաղաքական հարցեր, որոնք չեն կարող լինել երկրորդական, հատկապես ներքաղաքական բավականին բարդ ու խրթին իրավիճակում: Այն դեպքում, երբ Երևանը լինելով ՏԻՄ մակարդակ, իր ռեսուրսային հավաքականությամբ առնվազն կիսահամապետական է, եթե չասենք, որ Հայաստանի կեսից ավելին է:

Հետևաբար, կարող է առաջանալ քաղաքական հավելյալ ճգնաժամի վտանգ, եթե խախտված է այդ ահռելի ռեսուրսային սեգմենտի կառավարման քաղաքական տրամաբանությունը՝ քաղաքապետը, այսինքն քաղաքի գործադիր իշխանությունը խզել է կապը կամ բնականոն հարաբերությունը իր քաղաքական հենարանի հետ, որի միջոցով նշանակվել է այդ կարգավիճակում: Այդ իրավիճակը հանգուցալուծված մնալու դեպքում կարող է դառնալ ներքաղաքական պայքարի «թիրախ», առաջ բերելով խորքային ճգնաժամային ռիսկեր: Հետևաբար, քաղաքական ճգնաժամի այդ ռիսկի օջախը հանգուցալուծելը անհրաժեշտություն է ոչ միայն կոնկրետ ուժի դիրքերի տեսանկյունից, այլ ներքաղաքական կայունության: Ընդ որում, քաղաքի կառավարման հարցում հետագա արդյունավետության առումով Մարությանին անվստահություն հայտնող ուժը ստանձնում է փաստորեն առավել մեծ պատասխանատվություն, քան ուներ նրա պարագայում: Որովհետև, առավել արդյունավետ կառավարում չլինելու դեպքում հանրության գնահատականն էլ լինելու է խիստ: Եվ մյուս հետաքրքրաշարժ հանգամանքը այն է, թե արդյո՞ք Հայկ Մարությանը կմնա քաղաքականության մեջ և կփորձի պայքարել Երևանի քաղաքային իշխանության ձևավորման հաջորդ ընտրական փուլում՝ 2023 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում