Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Միևնույն է, Թուրքիայից ինչ-որ բաներ բերում ենք». ՔՊ-ում դեռ տատանվում են՝ երկարաձգե՞լ թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե՞ ոչ

44-օրյա պատերազմի օրերին ՀՀ կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք դրեց թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտած արգելքը մեկ անգամ արդեն երկարացվել է 2021-ին։ Հիմնավորումն այն է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվեց 2021-ի դեկտեմբերին, և հիմա էլ Էկոնոմիկայի նախարարությունը այս արգելքը կրկին երկարաձգելու նախագիծ է մշակում այն դեպքում, երբ մի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայտ ենք ներկայացնում, մյուս կողմից ապրանքների ներկրումը արգելելով օրինագիծ ենք ընդունում։

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով կրկին երկարաձգելու խնդրին, նշեց, որ հարցը պետք է քննել, հասկանալ. «Թույլ տվեք իմ անձնական կարծիքը ես չհայտնեմ։ Մենք կքննարկենք, միասնական որոշում կկայացնենք։ Կառավարությունը և ԱԺ-ն առանձին չեն, իրար հետ քննարկում են, միասնական որոշում կայացնում»,-ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի քանի քննարկման մասնակցել է, որտեղ քննարկել են տնտեսական բաղադիրչը, այսինքն, թե որքանով է հիմնավորված, անհրաժեշտ դրա լինել-չինելը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ խնդրի հետ կապված նշեց, որ չի կարծում, թե սա խնդիր է, մենք կարող ենք և սահմանափակում անել, և՛ աշխատանքներ իրականացնել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Խնդիրը չպետք է կապել իրար հետ, ինքս չեմ կարծում, թե կա անհրաժեշտություն այս սահմանափակումը երկարաձգելու, որովհետև միևնույն է, մենք Թուրքիայից ինչ-ինչ բաներ բերում ենք, այդ թվում նաև բերում ենք տեքստիլ արդյունաբերության հումք։ Իհարկե, Հայաստանում կան տնտեսագետներ, պաշտոնյաներ, որոնք գտնում են, որ Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը կարող է զարգացում ունենալ, ես գտնում եմ, որ Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը չի կարող հասնել այն արդյունքներին, որ որոշիչ դեր ունենա։ Դրա համար էլ դեմ եմ սահմանափակումները երկկարացնելուն և նաև մեկ ուրիշ պատճառով, որ բոլոր դեպքերում երրորդ երկրների միջոցով առանց հարցերի, ապրանքները բերում են, որտեղ շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր են առաջանում։ Հետևաբար, կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար գտնում եմ, որ չարժե երկարաձգել։ ԻՆչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, ապա ես կողմ եմ դրան, որովհետև հարևաների հետ մենք պետք է սովորենք ապրել»,-ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը պայմանավորված էր պատերազմով և ժամանակավոր միջոցառում էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում