
«Հայք» լիբերալ կուսակցության՝ Թալինի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թալինցիներ։
Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,-գրել է նա: