
Ճապոնիայում անցնող տարվա խորհրդանիշը, ամենամյա մրցույթի արդյունքների համաձայն, որն անցկացվել Է Ճապոնիայի հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիայի կողմից, դարձել «ոսկի» հիերոգլիֆը, այն ունի նաեւ «փող» նշանակությունը: Այդ մասին Ասոցիացիան հայտարարել Է Twitter-ում:
Հիերոգլիֆն առավել շատ ձայներն Է հավաքել նրանց շրջանում, ովքեր արձագանքել են 2021 թվականի խորհրդանիշն ընտրելու Ասոցիացիայի կոչին:
«Ուղարկված 223,7 հազար անվանումներից առաջին տեղն զբաղեցրել Է «ոսկի» հիերոգլիֆը՝ ստանալով ձայների մեծամասնությունը (10,4 հազար), ինչը կազմում Է ընդհանուր թվի 4,66 տոկոսը»,-ասվում Է Ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Հիերոգլիֆը տարվա խորհրդանիշ Է համարվել օլիմպիական ոսկե մեդալների այն մեծ թվի շնորհիվ, որոնք այս ամռանը Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ժամանակ նվաճել են ճապոնացի ատլետները:
Այն, որ այդ հիերոգլիֆի ընտրությունը որոշվել Է Խաղերով, անուղղակիորեն խոսում Է այն մասին, որ երկրորդ տեղն զբաղեցրել Է «անիվ, մատանի, օղագոտի» նշանակությամբ հիերոգլիֆը. այն «Օլիմպիադա» ճապոներեն բառի մեջ Է մտնում «հինգ» հիերոգլիֆի հետ միասին, որը նշանակում Է Օլիմպիական հինգ օղակները:
Տարեվերջին յուրաքանչյուր ցանկացող կարող Է ասոցիացիայի հասցեին ուղարկել թեկնածու-հիերոգլիֆի բացիկը: Հիերոգլիֆը, որը առավել շատ ձայներն Է հավաքում, դառնում Է տարվա խորհրդանիշը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: