ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման չի կարծում, որ Միացյալ Նահանգներին սպառնում է նոր ճգնաժամ:
«Չեմ կարծում, որ մեզ սպառնում է նոր ճգնաժամի վտանգը, սակայն մեզ սպառնում է ոչ բավարար առողջացումը նրա համար, որպեսզի լուծենք գործազրկության խնդիրը և օգնենք դրանից տուժած բոլոր մարդկանց: Ահա թե ինչու մենք պետք է անենք ավելին»,- ասել է Օբաման՝ CBS News-ի հետ հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը նաև նշել է վաշինգթոնյան իշխանության հանդեպ ընտրողների վստահության կարևորությունը:
«Վստահության հարցը շատ կարևոր է, պետք չէր թույլ տալ պետական պարտքի վերին սահմանի շուրջ ծավալված իրադրությունը: Ես կցանկանայի, որպեսզի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները գնա ավելի լուրջ փոխզիջման, որը կարող է լուծել բյուջեի դեֆիցիտի հարցը՝ երկարաժամկետ կտրվածքով: Մենք դեռ հնարավորություն ունենք լուծել այդ խնդիրը, դեռ ուշ չէ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:









































