Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

ՍԴ որոշումը չի ենթադրում, որ այդ պատգամավորներն ազատվում են պատասխանատվությունից, իրավական ընթացակարգով նրանք կկրեն իրենց պատիժը

Շաբաթվա կարևոր ու հիշարժան  քաղաքական իրադարաձությունների մասին  «Առաջին լրատվականը» զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ: Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին օրերի սահմանային լարվածությունները,որի հետևանքով ունենք զոհ և վիրավորներ, արդյոք դրանք  կվերաճե՞ն  լայնածավալ բախումների, քաղաքագետը նշեց, որ իր կարծիով  դրանք անմիջական  կապ ունեն վերսկսած ակտիվ, տարբեր ձևաչափի բանակցությունների հետ և մասնավորպես Ադրբեջանի հանդեպ որոշակի ճնշումների թե´ միջազգային կառույցների, թե արևմտյան երկրների, թե´ Ռուսաստանի կողմից։ «Որպես ասածիս վկայություն բավական է հիշատակել, օրինակ, ՄԱԿ-ի Արդարադատության խորհրդի որոշումը գերիների մասով, որ Բաքուն պարտավոր է ապահովել նրանց  կյանքի անվտանգությունը, մյուս կողմից էլ՝ տեսանք՝ինչպես ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը այս անգամ հստակ և  ավելի կտրուկ հայտարարություն տարածեց, որ  Բաքվում պահվող հայերը ռազմագերիներ են և մինչև տարեվերջ պետք է ամբողջությամբ վերադառնան»,-ընդգծեց Հարությունյանը։ Բացի նշված պատճառներից ՝ քաղաքագետը  մատնանշեց Ադրբեջանի պահանջների չբավարարումը դեպի Նախիջևան այսպես կոչված « Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման հարցում։

«Գիտենք, որ Հայաստանը կտրուկ մերժում է այդ  պահանջը՝ բազմիցս հայտարարելով, որ պատրաստ է այս հարցերը  քննարկել միայն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հաղորդուղիների  ապաշրջափակման տրամաբանությամբ։ Բացի այդ էլ՝  հաջողության հեռանկար չտեսնելով  բանակցություններում՝Ադրբեջանը  փորձում է ուժով  հասնել իր նպատակին, սակայն չի կարողանում՝ հանդիպելով համառ  դիմադրության»,-ասաց մեր զրուցակիցը։ Նրա կարծիքով, սակայն, որքան էլ՝ Ալիևը միտք չունի՝  հետ կանգնելու իր որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից, կրակելուց, չի գնա  լայնամասշտաբ գործողությունների։ Դրան նպաստում են, ըստ քաղաքագետի, աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակը, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ապահովելու  գործուն ջանքերը։ «Ահավասիկ 3+3 ձևաչափով հարթակը այդ կայունության հաստատման համար է, որի շուրջ հավաքվել են առայժմ հինգ երկիր՝ քննարկելու նաև դրա համար անհրաժեշտ պայմանները և մեխանիզմները՝ այդ թվում՝Ռուսաստանն ու Իրանը։ Դրանից  հետո դժվար է պատկերացնել, որ Ալիևը կգնա  պատերազմի»,-կարծում է Հարությունյանը։

Գալով  հայ ռազմագերիների  հետ կապված թեմայի հարցերին և մասնավորապես  Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված աղմկահարույց  միջադեպին՝ նախ ցանկացավ ընդգծել, որ քաղաքական գործիչների,հանրային դեմքերի կողմից  ճիշտ չէ նման անզգույշ արտահայատություններ թույլ տալը այդ չափազանց նուրբ հարցի վերաբերյալ, հակառակ դեպքում կարող են անհարկի շահարկումների տեղիք տան և  լուրջ վնաս հասցնեն գործընթացին։ «Ինչ վերաբերում է Աժ նախագահի Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի արված տեսանյութին,  մանավանդ այդպես մոնտաժված, կոնտեքստից կտրած  տարածելը  բարոյական չեմ համարում, որովհետև դա ամենից շատ ուղղված է ոչ թե ԱԺ նախագահի, այլ հենց գերիների ու նրանց վերադարձի դեմ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, Սիմոնյանի կողմից հնչեցրած ոչ պատշած խոսքերի հանդեպ  հանրությունը իրավացիորեն ցույց տվեց իր անհամաձայնությունը, իսկ ընդհանուր առմամբ այդ գաղափարները, որ պետք է հետաքննություն անցկացվի ամեն գերեվարման դեպքի առնչությամբ վարչապետն էլ է խոսել և ենթակա է  դառնալ նորմալ  քննարկման առարկա։  Քաղաքագետը ցանկացավ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա,որ  այդ բողոքներին  հետևեց Սիմոնյանի հանդիպումը գերեվարված, անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ, որի ընթացքում, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահը ինքն անձամբ ներողություն է խնդրել և պարզաբանումներ տվել։

«Դասալքության մասով, կարծում եմ, չի դառնա տխուր ավանդույթ, սակայն  դեպքերից  խուսափելու համար, ըստ ինձ, կարևոր է վարչապետ Փաշինյանի ասած հետաքննության անցկացումը, որը կօգնի զինվորներին՝հասկանալու՝որն է դասալքությունը, ինչ պեք է անել նման դեպքերում«,-նշեց քաղաքագետը։ Բացի դրանից՝ Հարությունյանը անչափ կարևոր է  համարում ՊՆ-ի, քաղաքական ղեկավարության կողմից  բանակում թե´ հրամանատարական կազմի և թե´ հատկապես զինվորերի հետ շարունակաբար համապատասխան աշխատանքներ տանելը, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, մարտական ոգին բարձրացնելը։

Հարցին՝արդյոք քաղաքական որոշում չէր ՍԴ-ի կողմից  «Հայաստան» դաշինքի մի քանի պատգամավորներին ազատ արձակելը, որը հակասական քննարկումների տեղիք տվեց,  Հարությունյանը, ի պատասխան, նշեց, որ չի կարծում՝ դա քաղաքական էր, բայց մյուս կողմից հասկանալի է նման արձագանքը, քանի որ  ՍԴ-ի և դատարանների հանդեպ, ցավոք,  կայուն վստահություն դեռևս չկա օբյեկտիվ և սոբյեկտիվ պատճառներով, և որոշակի քաղաքական-հանրային դեմքերի հետ կապված  որոշման հարցում առաջանում է այսպիսի կասկած ու անհամաձայնություն։ «Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ այս որոշումը չի ենթադրում, որ նշված անձինք ազատվում են պատասխանատվությունից, և եթե ապացուցվի հետագայում նրանց մեղավորությունը, իրավական համապատասխան ընթացակարգով նրանք կկրեն իրենց պատիժը»,-նշեց  Հարությունյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ՏԻՄ ընտրություններին՝ մասնավորապես երևույթին, երբ քիչ թվով մանդատ ստացած ուժերը միավորվելով կազմում են համայնքային իշխանություն՝ ըստ էության շրջանցելով  մեծամասնության  կամքը։ Նրա կարծիքով՝ այս հարցին պետք  է նայել մի քանի տեսանկյունից․«Մի կողմից ընտրական օրենսգիրքը  ընձեռում է այդ հնարավորությունը, բայց, մյուս կողմից, ընտրողների կամքը որոշ չափով անտեսվում է, ինչը բարոյական հարթության մեջ խոցելի է, իսկ  իրավական առումով անխոցելի»,-նշում է քաղաքագետը։ Հարությունյանն առաջարկում է՝ ուղղակի հետևություն անել այս գործընթացներից և հետագայում փոփոխություն կատարել՝ կա´մ վերադառնալ  մեծամասնական ընտրական կարգին կա´մ փոփոխություն կատարել անցողիկ շեմի հարցում, օրինակ՝դարձնել մինչև 20 տոկոս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում