Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Թե որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…

Թե որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…

1991թ. անկախացումից ի վեր Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից,

1. անդամակցեց ՀԱՊԿ-ին,

2. անդամակցեց ԵԱՏՄ-ին։

Այս ամենը պատճառաբանվում էր անվտանգության գործոնով։

Տարածաշրջանի մյուս պետությունները` Վրաստանը և Ադրբեջանը, չեն անդամակցում ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին։

Արդյո՞ք ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անվտանգության նկատառումներից բխող Հայաստանի անդամակցությունն արդարացրեց մեր ակնկալիքները։

Իհարկե` ոչ։

1. Անվտանգության փոխարեն մենք ստացանք սողացող պատերազմ, որը մինչ օրս շարունակվում է։

2. Պատերազմից բացի այդ կառույցներում մենք ստանձնեցինք բազմաթիվ պարտավորություններ, որոնք այսօր էլ սահմանափակում են մեր անկաշկանդ գործելու և այլ սուբյեկտների հետ փոխշահավետ համագործակցելու հնարավորությունները։

Արդյո՞ք այդ կառույցներին մեր ինտեգրումը քաղաքակրթական էր։

Իհարկե` ոչ։

1. Սա է նաև պատճառներից մեկը, որ մեր անվտանգության խնդիրներն այդպես էլ մնացին չլուծված, քանի որ այդ կառույցներում ներառված պետությունների քաղաքակրթական արեալը չի համապատասխանում մերին։

Ապացույցն այդ պետությունների սերտ ու բազմաշերտ համագործակցությունն է Ադրբեջանի հետ։

2. Ուշագրավ է, որ Ադրբեջանը, դե յուրե չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին, դե ֆակտո նրանցից ստանում է իրեն շահավետ օրակարգեր և ազդակներ` միևնույն ժամանակ իրեն չպարուրելով համապատասխան պարտավորությունների շղթայով, ինչը անում ենք մենք։

Ադրբեջանն ավելի ազատ է գործում և ստանում է համագործակցության ավելի գործնական առաջարկեր, որոնք կյանքի է կոչում։

3. Համագործակցային ազատությամբ Ադրբեջանը լուծում է իր անվտանգության խնդիրը, ինչը մեզ չի հաջողվում անել` այդ կառույցներում պարտավորություններով սահմանափակված լինելու պատճառով։

4. ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Ադրբեջանն ունի լավագույն տնտեսական և ռազմական համագործակցություն։ Նույնիսկ նրանցից ստանում է շնորհավորանքներ պատերազմում հաղթելու առթիվ, իսկ մեզ օգնելու փոխարեն, լավագույն դեպքում ցավակցում են։

Ըստ էության, հարաբերական չեզոքությունը Ադրբեջանին և Վրաստանին տվեցին ավելի շատ անվտանգություն, քան Հայաստանին իր դե ֆակտո միավեկտոր քաղաքականությունը։

Վաղը պետք է տեղի ունենա 3+3 ձևաչափի առաջին հանդիպումը, որին, ըստ տեղեկությունների, մասնակցելու է Հայաստանը, բայց որից արդեն հրաժարվել է Վրաստանը։

Մենք այս անգամ էլ հավանաբար այդ ձևաչափին մասնակցելու հարցը կպատճառաբանենք անվտանգության արդի մարտահրավերներից ելնելով։ Բայց փորձը ցույց է տվել, որ մենք նախորդիվ միայն ստացել ենք նոր մարտահրավերներ և ոչ թե դրանց համար գտել ենք լուծումներ։

3+3 ձևաչափը մեզ ոչինչ չի տալու, և դա կապացուցի ժամանակը` մանավանդ, որ այդտեղ մենք չենք կարողանալու օրակարգ ձևավորել, ինչպես դա չենք կարողացել անել ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում` առավել ևս, որ 3+3 ձևաչափում կան Թուրքիա և Ադրբեջան` որպես քաղաքակրթական ընդհանրական ինքնություն։

Եվ որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…

Էմիլ Օրդուխանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում