Երեկ լրատվամիջոցները փոխանցել են, որ Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնին (ՄՀԵԿ) հաջողվել է վերականգնել այն մատերիան, որը գոյություն է ունեցել «Մեծ պայթյունից» հետո: Այդ մատերիան եղել է հեղուկ վիճակում: Այս փաստերն արձանագրվել են երեք խոշոր գիտափորձերի արդյունքում, որտեղ օգատգործեվել են հազարավոր տոննայանոց սարքեր: ՄՀԵԿ-ի ղեկավար Սերժիո Բերտոլուչչին իր հերթին զարմանք է հայտնել, քանի որ այս գիտափորձերը բավականին արագ են տվել իրենց արդյունքը: Շվեյցարիայի անդրոնային կոլայդերի միջոցով փորձարկումներն այս պահին շարունակվում են: