Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Երևանի որոշումը Բայդենի Վեհաժողովի շեմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Հայաստանն ԱԳՆ փոխնախարարի մակարդակով կմասնակցի «3+3» կամ «3+2» ձևաչափի նախահանդիպման, որը տեղի է ունենալու ԱԳՆ փոխնախարարների մակարդակով: Նիկոլ Փաշինյանը կրկնել է Երևանի ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը, որ Հայաստանի համար ձևաչափը կարող է հետաքրքրություն ներկայացնել, եթե այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման համար Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում: Խոսքն այս դեպքում ամենայն հավանականությամբ Արցախի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի, նաև հետպատերազմյան եռակողմ ձևաչափի մասին է, որի շրջանակում թերևս կծավալվի նաև սահմանագծման և սահմանազատման հնարավոր գործընթացը:

«3+3»-ի նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, կամ ինչպես ազդարարվել է տարբեր կողմերից, Թուրքիայինն է, որին սակայն իրենց աջակցությունը հայտնում են թե Իրանը, թե Ռուսաստանը: Ռուսաստանն ու Իրանն այստեղ իրենց դիրքորոշումներում ունեն իհարկե տարբեր մոտիվացիաներ և կան բազմաթիվ ոչ միարժեք հանգամանքներ: Դրանց անդրադառնալու առիթներ եղել են ու դեռ կլինեն: Հայաստանի պարագայում ձևաչափը դիտվում է խիստ վտանգավոր և անցանկալի, քանի որ այն սպառնում է դուրս թողնել արևմտյան երկրներին կամ այլ խաղացողների, այն դեպքում, երբ հենց այդ հավելյալ խաղացողների և շահերի բազմազանությունն է, որ Հայաստանին կարող է թույլ տալ խուսանավել ռուս-թուրքական «աքցանի» նորանոր հետևանքներից: Միաժամանակ սակայն, ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին է ուժերի իրական հարաբերակցությունը և այդ իմաստով, այդ «աքցանի» ձևավորումն ու աշխատանքը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից: Ավելին, առավելապես կախված է հենց արևմտյան խաղացողների դիրքորոշումներից, թե նրանք որքանով են պատրաստակամ պայքարել ռեգիոնում իրենց դերի համար: Ահա այդ իմաստով, էական է դառնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը ռեգիոնում խաղի առնվազն բազմազանության երաշխիքն է: Այդ պարագայում, «3+3»-ը Հայաստանի համար կարող է դառնալ որոշակի մանևրի հարթակ, եթե Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի, ինչպես նաև եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական այսպես ասած ենթաձևաչափի ներքո հարցերը չեն տեղափոխվում «3+3»: Այդ դեպքում ի՞նչ հարցեր են քննարկվելու «3+3»-ում կամ «3+2»-ում, եթե Վրաստանը ձեռնպահ է մնում ներկայումս ձևաչափին միանալուց, ելնելով ավելի շատ ներքաղաքական իրողություններից:

Ի վերջո, Թուրքիայի համար այդ ձևաչափի առաջմղման առանցքային մոտիվը ներկայումս արցախյան, հայ-ադրբեջանական հարցի «կլանումն» է: Կհաջողվի՞ Երևանին դիմադրել այդ մղումներին: Սա կախված է լինելու այն իրողությունից, թե դրան որքան կդիմադրեն Մինսկի խմբի համանախագահները՝ թե միասին, թե առանձին-առանձին, այդ թվում Ռուսաստանը, որը հազիվ թե շահագրգռված լինի եռակողմ ձևաչափի իր առանձնահատուկ դերը «հանձնել» Թուրքիային: Սակայն այստեղ էլ հանգամանքները կախված են ԱՄՆ հետ քննարկումներից: Մեծ հաշվով, խոսքը անշուշտ վերաբերում է բավականին բարդ գործընթացի, որտեղ Երևանին չի մնում այլ բան, քան կարողանալ մանևրել առավելագույնս: Ի դեպ, այդ տեսանկյունից հետաքրքրության է արժանի այն, որ «3+3»-ի նախնական, փոխնախարարների մակարդակի հանդիպմանը մասնակցելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած Ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովին մասնակցության շեմին: Վեհաժողովը առցանց եղանակով տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին: Մոսկվան իր դժգոհությունն է հայտնել Բայդենի նախաձեռնության կապակցությամբ: Երևանն ըստ ամենայնի ձգտում է Վեհաժողովից առաջ բալանսավորել իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում