Սլովակիայում, որտեղ կորոնավիրուսի հետևանքով հայտարարված է համազգային լոքդաուն և արտակարգ դրություն, իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 10-ից թուլացնել սոցիալական սահմանափակումները կորոնավիրուսի դեմ պատվաստված, ինչպես նաև ապաքինված քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, պատվաստվածների, ինչպես նաև ապաքինված քաղաքացիների համար բացվելու են բոլոր խանութները և տաճարները, որտեղ նրանք կարող են այցելել՝ 2 մետր սոցիալական հեռավորություն պահելու պայմանով: Պատվաստումներից հրաժարված անձինք կկարողանան գնումներ կատարել միայն դեղատներից և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներից: