Monday, 08 06 2026
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը

Թուրքիայում անչափահասների ամուսնությունները հանգեցնում են ինքնասպանության

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Վանի նահանգում բնակվող մի 40-ամյա կին, ով չի ցանկացել հայտնել իր անունը, SETimes.com-ին պատմել է, որ 13 տարեկան հասակում, երբ իր ընկերները դպրոց էին հաճախում, ինքն ամուսնացել է իր հոր ընկերոջ հետ. «Ես վախենում էի, երբ նա տանն էր լինում, չէի կարողանում մտնել նրա սենյակը։ Ես երբեք չեմ ների իմ հորը՝ դրա համար»։

Իրավաբան Վիլդան Յիրմիբեզօղլուն նշում է, որ դժվար է ասել Թուրքիայում վաղաժամ ամուսնությունների կոնկրետ քանակը, քանի որ դրանցից շատերը գրանցվում են միայն իմամի մոտ. «Դա իրավիճակը դարձնում է ավելի խնդրահարույց, քանի որ այդ ամուսնությունները պաշտոնապես չեն գրանցվում, ինչն անհնար է դարձնում դինամիկային հետևելը»։

Hacettepe համալսարանի տվյալներով՝ մինչև 17 տարեկան հասակը ամուսնությունների քանակը Թուրքիայի 15-49 տարեկանների խմբում կազմում է 28 տոկոս։ Իսկ ահա՝ Թուրքիայի արևելյան (քրդաբնակ) նահանգներում այդ ցուցանիշը հասնում է մինչև 41 տոկոսի։ Չնայած որ վաղաժամ ամուսնությունների ցուցանիշը գնալով անկում է ապրում, այնուամենայնիվ, այն դեռ մնում է բարձր։ Կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խորհրդարանական կոմիտեի հաշվարկներով՝ Թուրքիայի արևելյան հատվածում բազմաթիվ ընտանիքներ խնդիր չեն տեսնում անչափահասների ամուսնության մեջ։

Աղջիկների իրավունքների պաշտպանության մեջ հմտացած «Թռչող ցախավել» հիմնադրամի ղեկավար Հալիմ Գյուները կարծում է, որ վաղաժամ ամուսնությունն առաջին հերթին կանանց իրավունքների խախտում է. «Մենք ցանկանում ենք փոխել վաղաժամ ամուսնության վերաբերյալ հասարակական կարծիքը»։

Կազմակերպությունը գործունեություն է ծավալել Թուրքիայի 54 քաղաքներում։ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ ամուսնությունը թույլատրվում է միայն 17 տարեկանից, իսկ 15 տարեկանից ցած քաղաքացիները համարվում են երեխաներ։

Միևնույն ժամանակ Թուրքիան միացել է Երեխաների պաշտպանության կոնվենցիային, ըստ որի՝ ապօրինի են համարվում 18 տարեկանից շուտ ամուսնությունները։ Գյուները վստահեցնում է, որ թուրք օրենսդիրներն ամուսնության տարիքը 17-ից պետք է բարձրացնեն 18-ի, երբ վրա է հասնում հոգեբանական ու ֆիզիկական հասունությունը։

Գյուների խոսքերով՝ վաղաժամ ամուսնությունները հանգեցնում են հետևյալ բացասական հետևանքներին. ֆիզիկական ու հոգեբանական առողջական խնդիրներ, ոչ լիարժեք կրթություն, ինչն իր հերթին հանգեցնում է անգրագետությանը, աղքատությանն ու ընտանեկան բռնություններին։

Ծննդաբերության ժամանակ 15-19 տարեկան աղջիկների մոտ մահացության հվանականությունը 4 անգամ ավելի է, թույլ սեռի ներկայացուցիչների գործած ինքնասպանությունների քառորդ մասը բաժին է ընկնում 14-16 տարեկանում ամուսանացածներին։ Գյուներն առաջարկում է վաղաժամ ամուսնությունների դեմ պայքարել կրոնի միջոցով, քանի որ իմամներին լսում են մզկիթներ այցելող 23 միլիոն թուրք տղամարդիկ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի սկզբներին քրդական Fırat գործակալությունը, վկայակոչելով Hacettepe համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պատրաստած զեկույցը, հայտնեց, որ Թուրքիայում 5,439,000 կին ամուսնացել է անչափահաս տարիքում, 7 միլիոն կին՝ ընտանիքի որոշմամբ և իր կամքին հակառակ, ևս 2 միլիոն կին՝ գլխագնով (որոշ մարդիկ շրջում են գյուղերով, հայտնաբերում չամուսնացած աղջիկներին և գլխագնի (գումար) դիմաց ամուսնացնում նրանց):

Զեկույցում նշված էր, որ Թուրքիայում ողջ ամուսնությունների 39.8 տոկոսի դեպքում հարսնացուն լինում է 18 տարեկան կամ ավելի ցածր: Իսկ ամուսնությունների 52.3 տոկոսի դեպքում վերջնական վճիռը կայացնում են ընտանիքները:

Աշխատանք ունեցող կանանց 27 տոկոսն ամուսնացած է, 11 տոկոսն աշխատանքի հետ խնդիրներ ունի, 11 տոկոսը երեխաների խնամքի և հղիության պատճառով թողնում է աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում