Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին

Ալիևի հոխորտանքն ու ներքաղաքական տարօրինակ օրինաչափությունը

Խորհրդարանի «Հայաստան խմբակցությունը» հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը միջազգային կառույցներին, քանի դեռ անհավասար պայմաններ են խմբակցության որոշ պատգամավորների համար: Խոսքը այն պատգամավորների մասին է, որոնք կալանքի տակ են տարբեր քրեական առիթներով և գործերով: Առաջին հայացքից բավականին բարոյական քայլ է, սակայն քաղաքական տրամաբանության առումով կարծես թե պետք է լիներ հակառակը՝ օգտագործել միջազգային հարթակներն իրենց պատգամավոր գործընկերների հանդեպ իրենց կարծիքով ու գնահատմամբ իրականացվող հետապնդման, իրավունքի խախտման երևույթի դեմ պայքարի համար, այդ հարցի հանդեպ միջազգային կառույցների ուշադրությունը բևեռելու համար: Մինչդեռ, ընտրվում է հակառակ տարբերակը, ինչն ավելի շատ թողնում է տպավորություն, որ դա ընդամենը առիթ է, իսկ բուն պատճառը այն է, որ «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը փորձում է պարզապես հրաժարվել արտաքին, միջազգային հարթակներում Հայաստանի շահի պաշտպանություն իրականացնելու խորհրդարանական պատասխանատվությունից: Չէ՞ որ անկախ ներքին խնդիրներից, անկախ ներքաղաքական սուր և արմատական դիմակայությունից, միջազգային հարթակներում այդուհանդերձ քաղաքական ընդդիմությունը պետք է վեր դասի Հայաստանի պետական շահն ու արտաքին քաղաքական, անվտանգային խնդիրների հարցում մի կողմ դնելով ներքին հակադրությունները, միջազգային կառույցներում ձգտի պաշտպանել Հայաստանի շահը:

Մինչդեռ ստացվում է, որ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է խորհրդարանական ուժի հենց այդ գործառույթից, օգտագործելով իր պատգամավորների հանդեպ քրեական գործերի հանգամանքը:  Այդ հանգամանքը հետաքրքրություն է առաջացնում առավել ևս այն առումով, որ տեղի է ունենում Հայաստանի համար բավականին պատասխանատու արտաքին քաղաքական և անվտանգային մի պահի, երբ կա ռազմա-քաղաքական մեծ լարվածություն, որը թվում է թե հաղթահարման նշանով էր դրսևորվում Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, սակայն վերջին օրերին իրավիճակը կարծես թե առնվազն համակվում է նոր անորոշություններով և Ալիևի հոխորտալից տրամաբանությամբ: Եվ դարձյալ, տարօրինակ կերպով, որքան հոխորտում է Ալիևը, այնքան ներսում ակտիվանում է արմատական ընդդիմությունը, սակայն ոչ թե Ալիևի, այլ Հայաստանի հանրապետության դեմ: Սա վերածվում է առնվազն տարօրինակ «օրինաչափության», Հայաստանի համար առանցքային արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի վերաբերյալ արմատական ընդդիմության առարկայական կոնցեպտուալ դիրքորոշումների բացակայության կամ լռության պայմաններում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում