Այսօր տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը 3 մլրդ 850 մլն դրամ, որից մրցակցայինը` 3 մլրդ 570 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 280 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 617 մլն 977 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3297% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4556%:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:









































