ԱԺ մեծամասնությունը չի ուզում որևէ կերպ անդրադառնա սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը կարծում է, որ իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը նրա խոսքով տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։