Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի,գրանցվաած խախտումների մասին «Առաջին լրատվականը» խոսել է այս ընտրություներում ակտիվ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանի հետ: Վերջինս անրադարձել է Ապարանի ընտրությանը և նշել է, որ անառողջ երևույթները այս համայնքում բավականին ցցուն են: Դրանցից են, ըստ նրա՝ մրցակցող ուժերի ներկայացուցիչների՝ընտրատեղամասերի մոտ բավականին շատ կուտակումները,ուղղորդումները, որոնք հոգեբանական ճնշում է մարդկանց վրա:
Իոանիսյանը մեզ հաղորդեց,որ նմանատիպ խախտումների մասին ահազանգեր եղել են արդեն տարբեր համայնքներից՝ Էջմիածնից, Արարատից, Արաքսից և այլ տեղերից: Այս ժամերի դրությամբ, նրա կարծիքով համայնքներում մասնակցությունը հիմնականում ցածր է՝ մի քանի բացառությամբ: Բացի այդ, նրա տեղեկություններով, ընդհանուր առմամբ պայքարող ուժերի մեջ առկա է որոշակի լարվածություն: