Բարձր տրամադրությամբ գնում եմ ընտրության, շանսերս մեր թիմի համատեղ աշխատանքի, ժողովրդի հետ շփման արդյունքում բարձր եմ գնահատում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս համայնքի իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանը։
Այն հարցին, նորմա՞լ է, որ երկրապահը մաս է կազմել հողերը հանձնած իշխանությանը և հանդիսանում է նրա ներկայացուցիչը, Հայրապետյանը պատասխանեց. «Ո՛չ, ընդդիմությունն է հանձնել՝ Լևոն Տեր- Պետրոսյանից սկսած այդ ստորագրությունը եղել է, որ հանձնեն հողերը»,- ասաց Մասիս համայնքի համայնքապետի իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանը։