Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այս կամուրջի կառուցումը կարող է դառնալ «նոր կյանքի» ճանապարհ. ելք՝ հայակործան ծրագրի դեմ. Աշոտ Մելքոնյան

«Առաջին լրատվականը» զրուցել  ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։

-Կարծես թե Ադրբեջանը ցանկանում է Հայաստանով առնվազն 2 ճանապարհ։ Ի՞նչ ճանապարհների մասին է խոսքը։ Դուք խուսափելու համար այդ վտանգներից Ազգային ժողովում առաջարկել էիք այլընտրանքային ծրագիր՝ասելով եթե պիտի ճանապարհները ապաշրջափակվեն, հայկական կողմը համառորեն պետք է առաջարկի հետեւյալ ծրագիրը. Նորակերտ գյուղից  կամուրջ կառուցել Կարաբեքիր բնակավայրը շրջանցելով  և հասնել Քուղ բնակավայրը, որը իրանական մաքսատունն է: Այս ծրագիրը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ  և այս պայմաններում  հնարավո՞ր է իրագործել այն։

-Այս ծրագիրն այնքանով է  իրատեսական, որն ուղղված է թուրքերի ու ադրբեջանցիների  դեմ, կարող է հակակշռել ու զսպել նրանց։ Այս ծրագիրը հնարավորություն է տալու սակարկում կատարել բանակցությունների  ընթացքում։ Եթե Ադրբեջանը չի համաձայնում երկրորդ ճանապարհը մեզ տրամադրել, ապա մենք էլ այդպիսի այլընտրանքով կարող ենք սակարկել։ Խնդիրն այստեղ այն է, որ որ իրենք ունեն երկու այդքան հորջորջված «միջանցքի» պահանջ, իսկ մենք մեր սեփական այլընտրանքային  օրակարգը չունենք՝ անկախ նրանից, որ այդ միջանցքը իրենք հասկանում են՝ առանց մեր ինքնիշանության  ճանապարհ, իսկ մենք՝ հակառակը։ Իմ համոզմամբ՝ այդ ճանապարհներից մեկը Սև լիճ-Անգեղակոթով Նախիջևան  երկաթգիծն է, մյուսը՝ Մեղրիով ճանապարհը, որը ցույց է տալիս իրենց  գործողությունները, բացի այդ՝ արդեն Նախիջևանի կողմից Բիչանակի լեռնանցքի մոտ հենակետ են դրել։ Մի ճանապարհն էլ ցանկանում են ստանալ  Խնձորեսկով։ Այս ծրագրի նշանակությունը բացատրելու համար՝ բավական է ասեմ, որ դա կյանքի ճանապարհ է ինձ համար։ Մենք առաջարկում ենք Իրանից մեզ բաժանող Սուրմալու գավառի նեղ աղեղի վրայով կամուրջ կառուցել և Արարատի մարզի Նորակերտ բնակավայրից  կամուրջով դուրս գալ դեպի Իրան։  Սա է, ըստ ինձ, նրանց  հայակործան  ծրագրի դեմ ելքային լուրջ նախագիծը, քանի որ նրանք չեն հրաժարվելու իրենց պանթյուրքիստական նպատակներից։ 1920-ից ի վեր,երբ Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանության շնորհիվ չկարողացան, Խորհրդային ողջ պատմության ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտել են  տիրանալ  Զանգեզուրով միջանցքի՝ ո´չ 30-ականներին,ո´չ 70-80-ականներին, ո´չ էլ 90-ականներին, որովհետև դա նրանց համար պանթյուրքիստական ճանապարհ է, որով կտրելու են  Սյունիքը Հայաստանից և հետագայում կործանելու են մեր  պետությունը։ Դե իսկ 2020-ի նոյեմբերի հաղթանակից հետո լկտիացան և ռազմական և դիվանագիտական ճնշումներով են փորձում հասնել՝ Թուրքիայից նվեր ստացած Նախիջևանի հետ կապվելու։

-Այդ պարագայում խնդիրներ չի՞ առաջանա «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրագործման հետ։

-Իհարկե, նշածս ճանապարհը շրջանցում է Հյուսիս-Հարավը, բայց  կարող ենք և պետք է զուգահեռ  կառուցենք, քանի որ այն ներկայումս ավելի  կարևոր, կենսական նշանակություն ունի։ Բանն այն է, որ եթե Հյուսիս-Հարավը  ավելի երկարատև նախագիծ է, քանի որ  չորս լեռնաշղթա  պետք է  կտրի, ապա  Իրանի հետ ճանապարհը մեզ հրատապ է  անհրաժշտ։ Իզուր չեմ ասում՝ «նոր կյանքի» ճանապարհ կարող  է դառնալ այս կամուրջի կառուցումը։ Դիմացը ձմեռ է, և  ամենայն հավնականությամբ անընդհատ  ճանապարհի անցանելիության խնդրին ենք բախվելու,իսկ  մեծ բեռնատարները շատ հնարավոր ՝չկարողանան  անցնել։ Հետևաբար,Աստված մի´ արասցե,  եթե փակվի ճանապարհները, Հայաստանը փաստացի  կարող է հայտնվել աքցանի մեջ։

-Պատմության ինստիտուտը որևէ ծրագիր ունի՞ դիմագրավելու Ադրբեջանական զեղծարար քաղաքականության դեմ,ինչպես օրինակ՝ վիկիպեդիայով կեղծ քարտեզների տարածումը, որտեղ ներառված են նաև հայկական տարածքները։ Բացի այդ՝ սկսել են ակտիվորեն հայկական բնակավայրերի անուները ադրբեջաներենով ներկայացնել, օրինակ՝Սևանը,Սյունիքը և այլն։ Ինչո՞ւ ատիվ չենք այս հարցերում, ինչո՞ւ ենք զիջում Ադրբեջանին  քարոզչական պայքարում ևս։ 

-Զիջելու խնդիր չկա։ Մենք մեր քարոզչությունը տանում ենք՝ թե համացանցային հարթակներում, թե մեր հարցազրույցների, տեսաֆիլմերի միջոցով  ներկայացնելով  ճշմարիտ պատմությունը։ Այդ կեղծ անվանումները կապված են 19-րդ դարում թուրքական ցեղերի մեր տարածքներում հայտնվելու ժամանակ։ Իսկ մինչև այդ ինչ անվանումներ են ունեցել։ Միանշանակ՝ հայկական, ինչի մասին բազմիցս խոսել ենք,արծարծել ենք մեր հարցազրույցներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում