Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այդ տիպի դավաճանները շատ լավ քողարկված են, շատ ուժեղ տեխնիկական միջոցներով հագեցած. այնպես չէ, որ հեշտ է նրանց բացահայտելը

ԱԱԾ-ն օրերս հայտնեց պետական դավաճանության դեպքի նախաքննության ավարտի մասին: գործի նյութերով պարզ էր դառնում, որ երկու քաղաքացի, որոնք չեն ունեցել մշտական աշխատանք և կայուն եկամուտ ու աշխատանքի համար մեկնել են Թուրքիա, այնտեղ հավաքագրվել են Ադրբեջանի համար: Հետո սկսել են այստեղից պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հայտնել, ինչը էապես վնասել է մեր պաշտպանությանն ու նպաստել թշնամու առաջխաղացմանը:

Այստեղ հետաքրքիրն այն է, թե երկու չաշխատող անձինք ինչպե՞ս են հասանելիություն ունեցել այդպիսի կարևորագույն տեղեկությունների, որ լրջորեն վնասել է Հայաստանի պաշտպանությանը: Արդյոք պատճառը բարձիթողի վիճակը չէ, որը տիրել է մեր անվտանգային համակարգում:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Նույնիսկ ամենաուժեղ հատուկ ծառայություններ ունեցող պետությունների քաղաքացիներից էլ են դավաճաններ դուրս գալիս: Սա մշտական պայքար է, Հայաստանը մշտապես պետք է ձգտի, որ իր քաղաքացիների մեջ չլինեն նման մարդիկ, եղած դեպքում էլ արագ բացահայտի: Թուրքիան ու Ադրբեջանն էլ միշտ ձգտելու են իրենց նպատակին հասնել և այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում մասնագիտական առումով: Իհարկե, մարդկային առումով շատ արտառոց ու աննորմալ է, որ քո հայրենակիցը կարող է գումարի դիմաց քեզ, քո ազգին, քո պետությանը ծախի: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը անգամ առաջին հանրապետության ժամանակ Վրաստանի տարածքում փորձել են հավաքագրել հետախույզների և ինչ-որ խնդիրներ են լուծել»:

Հարցին, թե եթե մեր անվտանգության համակարգը բարձր մակարդակի լիներ, նրանք կկարողանայի՞ն նման գործունեությունը ծավալել, փորձագետը պատասխանեց. «Շատ լավ է, որ մեր հատուկ ծառայությունները նրանց բացահայտել են, որովհետև այդ տիպի դավաճանները շատ լավ քողարկված են, շատ ուժեղ տեխնիկական միջոցներով հագեցած և լավ վարժված են, այնպես չէ, որ հեշտ է նրանց բացահայտելը»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս են կարողացել մարդիկ այդքան ահռելի ինֆորմացիայի տիրապետել՝ չունենալով աշխատանք, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Մենք անընդհատ կոչ էինք անում հեռախոսներով սա չնկարել, նա չնկարել, ավել պակաս չխոսել սրա, նրա մոտ, չվստահել բարեկամներին, հին ծանոթներին: Բայց դե լինում են նման դեպքեր: Դրա համար մենք պարտավոր ենք լինել ավելի հետևողական, մասնագետներն ավելի զգույշ, ժողովուրդը  ավելի փակ բերան:

Տարիներ շարունակ ասել ենք, որ այսրոպեական, մի հատ կարճ ինֆորմացիայի համար, մի հատ լայքի համար մարդիկ կարող են դնել ու նյութեր բացահայտել: Մենք գիտենք, որ էսինչ գյուղում 2016-ին տեղի ունեցած շատ հայտնի դեպք կա. «հայրենիքի փրկությամբ տառապող» ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը մեր հակադիվերսիոն գիշերային օպերացիան տապալեց, որովհետև որոշեց, որ իր նյութն ավելի կարևոր է, քան  այդ դիվերսիոն խմբին բռնելը: Գրեց՝ այսինչ գյուղում ադրբեջանցի դիվերսանտներ են եղել, բնակիչներն ասում են, պայմանագրայինների ընտանիքի անդամները պատմում են և այլն: Եվ ամբողջ գաղտնիքը բացահայտեցին: Տարիներ շարունակ խնդրում ենք՝ մի արեք այդպես, հատուկ ծառայությունների մշակած օպերացիաները հարվածի տակ մի դրեք»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում