Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

«Մտավորականությունն իրավունք չունի կողքից դիտողի դերում մնալ». «Շուշի» հիմնադրամը հիմնում է Հայ մտավորականների միություն

«Շուշի» հիմնադրամի հայտարարությունը

Արցախյան ազատագրական շարժման 1988-ի պոռթկումը թափ էր առել 1970-80-ականներին գրողների, հրապարակագիրների, լրագրողների, մշակույթի գործիչների, պատմաբանների, հետազոտողների հրատարակած գրքերի, հոդվածների, հեռուստատեսայի հաղորդումների, ֆիլմերի արդյունքում: Արցախում ու Երևանում շարժումը գլխավորում էին միանգամայն այլ մարդիկ:

Թվում էր, թե հեղափոխության արդյունքում իշխանության եկած մարդիկ երկրի կտրուկ վերելքի նոր հիմք կստեղծեն՝ կադրերի ընտրության արդյունքում գնահատելով մարդկանց միտքն ու ուղեղի կարողությունը:

Արցախ-Ադրբեջան պատերազմն իր հերթին խառնեց ամեն ինչ: Ջոկատների կիսագրագետ հրամանատարները դարձան գնդապետներ և գեներալներ, միջակ կարողությունների տեր մարդիկ դարձան նշանավոր գործարարներ, պետական կարևոր այրեր: Մտավորականության հսկողության բացակայության պատճառով ամենաթողությունն ու անպատասխանատվությունը ընդգրկեց ողջ երկիրը, որի արդյունքում օլիգարխիան սերտաճեց իշխանությունների հետ:

Սկիզբ առավ գիտելիքի զգալի պաշար ունեցող մարդկանց, ուղեղների արտահոսք:

Հանրությունը կտրվեց սեփական մշակույթից ու գրականությունից, որի հետևանքն էր բարոյա-հոգևոր անկումը, կոռուպցիան, պետական միջոցների համատարած թալանը, երկրի բոլոր ոլորտներում ճգնաժամը: Այդ պայմաններում էլ թշնամին մեր երկրում ստեղծեց իրեն ենթակա V շարասյունը, որն իր շոշափուկներով թափանցեց պետական կառույցների ներսը, կազմաքանդելով կարևոր ոլորտները, այդ թվում՝ բանակը: Հանրությանը, բանակին ներշնչեցին պարտվողական տրամադրություններ:

Երբ մեր հայրենիքի՝ Մայր Հայաստանի, նրա անբաժանելի հատվածի՝ Արցախի վրա կախված է գոյության վտանգը, հայ մտավորականությունը իրավունք չունի կողքից դիտողի դերում մնալ: Անհրաժեշտություն է առաջացել միավորելու հայ մտավորականների ներուժը: «Շուշի» հիմնադրամը հիմնում է Հայ մտավորականների միությունը (ՀՄՄ), որը կուռ և հզոր կառույց դառնալով, իր վճռական դերը կունենա հայրենիքի փրկության, նրա հետագա վերելքի խնդիրներում:

Հայ մտավորականների միությունը Եվրոպայի, Ամերիկայի, Միջին Արևելքի, ԱՊՀ երկրներում իր բաժանմունքներով ակտիվորեն կներգրավվի Մայր Հայաստանի հասարակական և պետական կյանքի տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ կհամախմբի Սփյուռքի հայությանը, կնպաստի համայնքների գործունեության ակտիվացմանը:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՀԱՀ

ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում