Կրեմլի վարչակազմի ներկայացուցիչը ժխտել է Ուկրաինայի նախկին Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հայտարարությունն այն մասին, որ նա կապ չունի 2009 թ գազի պայմանագրի հետ` հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Յուշչենկո խաբում է իր դատարանին: Գտնվելով նախագահի պաշտոնում` նա դիմել էր Ռուսաստանի նախագահին` առաջարկելով, որ իրենք ստորագրեն: Նրան պատասխանել էին, որ դա կառավարությունների իրավասության մեջ է», – հայտնել է Կրեմլում գտնվող աղբյուրը:
Տիմոշենկոյի կուսակից Սերգեյ Վլասենկոն նմանատիպ գնահատական է տվել դատարանում Յուշչենկոյի ելույթին. «Ինձ թվաց, որ նա, գտնվելով երդման տակ, մի քանի անգամ ստեց»:
Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դատավարության ժամանակ ցուցմունքներ տալիս Յուշչենկոն հայտարարել է, որ ցնցված է եղել, որ գազի գինը 450 դոլար է լինելու:









































