Saturday, 13 06 2026
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ

Ճգնաժամային քաղցկեղ

Եթե չլիներ այդ համակարգային արատը, այսինքն` տնտեսության գերկենտրոնացումը մի քանի կլանների ձեռքում, մենաշնորհներն ու օլիգոպոլիաները, տնտեսության կառավարման ստվերային մեխանիզմները, բիզնեսի եւ իշխանության սերտաճվածության չափազանց բարձր մակարդակը, կոռուպցիան, ապա գուցե տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չէր անդրադառնա այն ձևով, ինչպես որ եղավ, եւ չէր լինի անկման այն տեմպը եւ ընթացքը, որ կա:

Խնդիրն այն է, որ մեծ հաշվով դժվար է գնահատել Հայաստանում տնտեսական որեւէ քաղաքականության իրական արդյունավետությունը` լինի դա հակաճգնաժամային կամ «սովորական» տնտեսական քաղաքականություն, եթե կան համակարգային այդ արատները: Ահա թե ինչու պետք է տնտեսական ճգնաժամը դառնար համակարգային բարեփոխումների խթան: Հակառակ պարագայում Հայաստանի տնտեսությունը նմանվում է դանայան տակառի, որի մեջ ինչքան ուզում ես հակաճգնաժամային փողեր լցրու, միևնույն է, էֆեկտը լինելու է անհամարժեք, քանի որ համակարգը խժռում է այդ փողերը, ու ինչքան իրավիճակը կրիտիկական է լինում, այդքան ավելի շատ է խժռում: Ու հենց դա է, թերևս, ներկայիս կառավարության «դժբախտությունը», որ համակարգի տրամաբանությունը չփոխելով, փորձում են իրավիճակ փոխել, չցանկանալով համակերպվել այն մտքին, որ ներկայիս պայմաններում դա անհնար է:

Համաշխարհային ճգնաժամի պայմաններում, նույնիսկ զարգացած երկրների վերնախավերը, որտեղ համակարգային վիճակը, մեղմ ասած, ավելի բարվոք է, քան Հայաստանում, կարճաժամկետ էֆեկտ ենթադրող քայլերին զուգահեռ, հիմնական քննարկումները ծավալեցին համակարգային վերափոխումների անհրաժեշտության թեմատիկայով, փաստելով, որ առկա տնտեսական համակարգերը շատ առումներով սպառել են իրենց, և անհրաժեշտ է լրջորեն մտածել դրանց վերափոխման անհրաժեշտության մասին, եթե կա ճգնաժամային «սպազմներից» խուսափելու ցանկություն:

Հայաստանի պարագայում, որտեղ տնտեսական համակարգը կարելի է բնորոշել որպես կապիտալիզմի «քարանձավային» ժամանակաշրջանին հարիր, ճգնաժամի հաղթահարման համար համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն ունի կենսական նշանակություն, որովհետեւ եթե ներկայիս ճգնաժամի պայմաններում էլ ելքերը գտնվեն ընդամենը «փող աշխատելու» տրամաբանության մեջ, ապա ներկայիս տնտեսական համակարգն այլևս ցեմենտվելու է այդ հոգեբանությամբ, և այն փոխելը երևի թե դառնալու է գործնականում անհնար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում