Ինչպես գրում է իսպանական El Mundo թերթը, իսպանական Գալիսիա շրջանի բնակիչ Անխելես Դյուրանը տեղի նոտարական գրասենյակներից մեկում ձևակերպել է մի հավաստագիր, ուր ասվում է, որ նա այսուհետ Արևի սեփականատերն է: Ըստ թերթի, այս քայլին նրան դրդել է մի ամերիկուհի, որն իր հերթին ձեևակերպել է Լուսնի սեփականությունը: «Նրան տրված տեղեկանքում նշվում է, որ Անխելես Դյուրանը համարվում է Արև աստղի սեփականատերը, որը գտնվում է 149,6 մլն կմ հեռավորության վրա Երկրագնդից»: Ավելի վաղ իսպանուհին իմացել է, որ երկրները չեն կարող հայտարարել իրենց իրավունքների մասին աստղերի նկատմամբ, մինչդեռ անհատ քաղաքացիները` կարող են:
Այս մասին հաղորդում է RBC-ն: