Tuesday, 30 04 2024
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ

44-օրյա պատերազմից հետո Արցախի «վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ են արվել․ Շուշին, Հադրութն ու հանձնված մյուս տարածքները նշվել են երկու աստղանիշով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Սևակ Աղաջանյանը։

-Պարոն Աղաջանյան, նոյեմբերի 25-ին Արցախի  Ազգային ժողովում միաձայն  ընդունվել է նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային  բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։Նման փոփոխության անհրաժեշտությունն ինչո՞ւ հիմա առաջացավ։

-Վարչատարածքային բաժանման մասին օրենքը գործում է դեռ 1998 թվականից։ Եթե չեմ սխալվում՝ այն ընդունվել էր 1998 թվականի հունիսի 16-ին՝ ելնելով առաջին պատերազմից հետո իրավիճակի փոփոխությունից։ Այսինքն՝ առաջին պատերազմից հետո որոշակի տարածքներ բռնազավթված են մնացել Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Այդ օրենքը մինչ այսօր գործում է ու արդեն երկրորդ պատերազմից հետո օրենքում նորից փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ տարածքների փոփոխություն է եղել։ Այսինքն՝ որոշակի տարածքներ մնացել են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ։ Պարզապես այնտեղ կոնկրետ նշումներ կան արված։ Մեկ աստղանիշով նշված բնակավայրերը սրանք են, երկու աստղանիշով նշվածները՝ սրանք․․ այդպես մինչև հինգը։ Տեղի է ունեցել օրենքի հստակեցում, որպեսզի նշված բնակավայրերի իրավական կարգավիճակը որոշվի, մենք ստիպված պետք է  օրենքում փոփոխություն կատարեինք։

-Շուշիի ու Հադրութի մասով ի՞նչ է  ենթադրում օրենքի փոփոխությունը։

-Շուշիի ու Հադրութի մասով փոփոխությունների մեջ հստակ նշում կա, եթե  չեմ սխալվում ՝պետք է որ երկու աստղանիշով նշվածների մեջ լինի։ Իսկ դա նշանակում է, որ այդ տարածքները բռնազավթված են  սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  նախաձեռնած պատերազմի հետևանքով։ Օրենքի մեջ կա նաև երեք աստղանիշով նշում։ Կան բնակավայրեր, որոնց կեսը Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել, իսկ մյուս կեսը՝  մեր վերահսկողության տակ։ Բնակավայրեր կան, որ դեռևս բնակեցված չեն։

-Իսկ մյուս ազատագրված տարածքները՞, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են, դրանք  և՞ս երկու աստղանիշով են նշված։

Այո, ինչքան տարածքներ սեպտեմբերի 27-ից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, բոլորը նշված են երկու աստղանիշի տակ։ Այսինքն՝ դրանք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

-Ընդհանուր առմամբ՝ օրենքում փոփոխություններ անելն այս փուլում ի՞նչ կտա Արցախին, ի՞նչ հետևանքներ կունենա։ Թե՞ ընդամենն արվել է փաստի արձանագրման տեսանկյունից։

-Օրենքի փոփոխությունն ըստ էության ոչինչ չի տալու։ Մենք  ընդամենը տվյալ տարածքների իրավական կարգավիճակը որոշելու  համար ստիպված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն ենք կատարում, բայց դա ըստ էության ոչինչ չի տալու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում