Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Ընտրողը շարունակում է անհատին ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից զատ, 2021-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել ու անցկացվելու հանրապետության բոլոր այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրող ունեն: Այդպես Ընտրական օրենսգիրքն է սահմանում:

Եւ սրանից հետո էապես աճել է քաղաքական ու համայնքային կյանքում կուսակցությունների պահանջարկը, բայց ոչ այն պատճառով, որ գաղափարական պայքարի ձգտողները շատացան, այլ որովհետեւ անձի պաշտամունքը մեր երկրում լոկալ, թե գլոբալ, շարունակվում է:

Իրենց նախընտրելի թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշան դնելուն սովոր քաղաքացիների համար համայնքների ամենագետ ղեկավարները գտան հարցի լուծում:

Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ինքնաառաջադրում թույլ չի տալիս, ու անգամ ինչ-որ համայնք երկար՝ մի քանի տասնամյակ, ղեկավարող համայնքապետը ստիպված է լինում համագործակցել որեւէ քաղաքական ուժի հետ: Երբեմն կլորիկ գումարի դիմաց կորած-մոլորված կուսակցությունները առաջադրում են որեւէ թեկնածուի՝ դաշինք կազմելով ուրիշ մեկի հետ եւ դաշինքի անունը դնելով թեկնածուի ազգանունը:

Այսպես փոխշահավետ գործարքից օգտվում են բոլոր կողմերը՝ թեկնածուն, որը ուզում է իր անունով հանդես գալ, բայց չէր կարող, ընտրողը, որը փնտրում է իր ճանաչած թեկնածուին եւ նրա անվան դիմաց է ծիտիկ նկարում, եւ կուսակցությունները, որոնք վաղուց քաղաքական պրոցեսներից դուրս էին, երբեմն անգամ ճանաչում են ձեռք բերում՝ որոշ դեպքերում փոխշահավետ ձեռքսեղման գնալով:

Վերջնարդյունքում պետք է արձանագրել, որ, միեւնույնն է, Հայաստանում թե՛ համապետական, թե համայնքային ընտրությունները եղել ու շարունակում են մնալ անձի ու անհատի ընտրություն։ Անկախ հանգամանքից՝ թեկնածուն ինքնաառաջադրվում էր նախկինում, թե ինչ-որ կուսակցություն է առաջադրում նրան, ընտրողն իրականում շարունակում է անհատին, ոչ թե կուսակցությանն ընտրել:

«Ժողովուրդ» օրաթերթի բոլոր հարցումներն այս թեմայով այդ մասին են վկայում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում