Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Հանքերն ընդդեմ քաղաքացիների․ Ահազանգ կա, որ Շնողում, Թեղուտում նկատվում է քաղցկեղով հիվանդացության որոշակի աճ

Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է ներկայացնել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ 2021թ. իրականացված հետազոտությունների արդյունքները՝ հիմնված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Թեղուտի պոչամբարի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծության վրա։ Ըստ հրապարակման՝ գետային նստվածքներում, որտեղ լցվել են պոչամբարից արտահոսքերը, բացահայտվել է մկնդեղի և քրոմի (համապատասխանաբար 10 և 41 մգ/կգ), ինչպես նաև նիկելի (38 մգ/կգ), պղնձի (216 մգ/կգ) և ցինկի (101 մգ / կգ) բարձր պարունակություն: Հանքավայրի հարևանությամբ հոսող գետի հատակային նստվածքներում հայտնաբերվել է պղնձի (617 մգ/կգ), մոլիբդենի (88 մգ/կգ), ցինկի (55 մգ/կգ) և քրոմի (20 մգ/կգ) բարձր պարունակություն։ Այսպիսով, հողի բոլոր նմուշներում մկնդեղի (As), պղնձի (Cu), նիկելի (Ni) և քրոմի (Cr) կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի սահմանած չափանիշներով առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ պղնձի դեպքում՝գրանցվել է հողում ծանր մետաղների պարունակության համար չեխական, հոլանդական և ֆրանսիական չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում:

Այդ հետազոտությունների մասնակից «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացատրեց, որ այս արդյունքները պայամանավորված են և´ Թեղուտի պոչամբարի արտահոսքի և´ բաց հանքի շահագործմամբ։

«Ինչպես գիտենք, Թեղուտի հանքը, պոչամբարը ժամանակավորապես չեն շահագործվել, որը ոչ պակաս վտանգավոր ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, քանի որ այդպես ավելի շատ ծանր մետաղական փոշի է տարածում,ինչը, ցավոք, երևում է հետազոտությունների արդյունքների մեջ»,-շեշտեց բնապահպանը և շարունակելով նշեց, որ եթե մեկ կրեատինի մեջ մկնդեղի պարունակության թույլատրելի սահմանը 0,05 մլգ-է, ապա մեզ մոտ մինչև 65մլգ է հասնում այդ ցուցանիշը։ Ըստ Դուլգարյանի՝ այս արդյունքները վտանգավոր են հատկապես նրանով, որ բարձրացնում են քաղցկեղով հիվանդացության, սիրտ-անոթային խնդիրների առաջացման ռիսկերը, ինչպես նաև վերարտադրողական առողջությանը կարող է վնասել։ «Թեև դեռ պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն արդեն իսկ բնակչության կողմից ահազանգ կա, որ ազդակիր համայնքերում՝ Շնողում, Թեղուտում, նկատվում է քաղցկեղով հիվանդացության որոշակի թվի աճ։ Շփվելով բնակչության հետ՝ ցավոք, պարզ է դառնում,որ սկսել է աճել նաև վերարտադրողական խնդիրներ ունեցողների թիվը»,-ասաց բնապահպանը։

Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս վտանգավոր ընթացքը կանխելու նպատակով, նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է հանքաարդյունաբերական ընկերությունների պարտավորությունները օրենքով խստացվեն, իսկ պետական մարմինները ավելի աչալուրջ վերահսկողություն կազմակերպեն, բացի այդ՝ պետք է մշակել միջոցառումների շարք, որ Հայաստանում ներդրվի ազդակիր համայնքներում բնակչության վրա առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի հաշվարկման նպատակով։ «Ինչ-որ գործընթաց է սկսվել Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ բնակիչների առողջության վրա բացասական ազդեցության ռիսկերի հաշվարկման ուղղությամբ 2019թվականից, սակայն այն տեղից չի շարժվում այդպես էլ, այնինչ օր առաջ պետք է զբաղվել այդ խնդրով»,-նշեց մեր զրուցակիցը։

Իսկ թե ինչն է պատկան մարմինների ուշացած արձագանքների պատճառը, հաճախ անգործությունը,Դուլգարյանի համոզմամբ բնապահպանական բոլոր խնդիրների առաջացումը կապված է այդ ուղղությամբ մշակված քաղաքականության բացակայության հետ։ Նա բացատրեց, որ այսպիսի վատ արդյունքներ ունեն գրեթե բոլոր հանքերը։ Խնդիրը համալիր և շղթայական է։ Հետևաբար, նրա կարծիքով, պարզ է, որ մինչև համապատասխան մեխանիզմներ, օրենսդրական կարգավորումներ չստեղծվեն, պետք չի թույլ տալ նոր հանքեր բացել, ինչպես որ փորձում են բացել Լորում, Ուռուտում,Քարաբերդում։ Որպես վառ ապացույց՝մատնանշեց Ախթալայի հանքի շուրջ առաջացած աղմուկը, երբ աշխատողները իրենք փորձեցին պաշտպանել իրենց իրավունքները այն բանից հետո, երբ Ախթալայի հանքի հետ կապված հետազոտության արդյունքները նույնպես շատ վատն էին, և բոլոր աշխատողները ստիպված դատարանում բողոք ներկայացրին՝ պահանջելով փոխհատուցում իրենց հասցված սոցիալական և առողջական վնասների դիմաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում