Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե 3 ժամ տևած ասուլիսում անդրադարձել է վերջին շրջանում ամենաքննարկվող, շահարկվող ու զգայուն հարցերին: Ալիևի հետ Սոչիում և Բրյուսելում հանդիպումների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի այս «անկեղծ» զրույցը պատահակա՞ն էր։ Հիմանական ուղերձները ներքին լսարանի համար էին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ:
Պողոսյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի ասուլիսը լիարժեք չէր․ «Փաշինյանից չստացանք երկու հարցի պատասխան՝ ՀՀ տեսլականը Արցախի ապագայի հետ կապված և ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու»: