Wednesday, 08 05 2024
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին

Դեօկուպացիան մեզ համար կարևոր խնդիր է, Շուշին, Հադրութն ու Քարվաճառը համարում ենք մեր անքակտելի մասը․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, երեկ Կրեմլը հաստատեց նոյեմբերի 26-ին կայանալիք Փաշինյան-Ալիև-Պուտին  հանգամանքը։ Երեկ վարչապետը նաև ներկայացրեց, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել։ Հետաքրքիր է ՝ Արցախում ի՞նչ սպասելիքներ կան այդ հանդիպումից։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կարևորում ենք ցանկացած նմանատիպ հանդիպում։ Իհարկե հանդիպումները գերադասելի են պատերազմներից ու սպանություններից։ Միևնույն ժամանակ իհարկե պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ազգային շահը լինի պահպանված ու կայուն հիմքեր ստեղծվեն խաղաղության համար։ Իսկ խաղաղության համար կայուն հիմքը ռազմաքաղաքական հավասարակշռվածությունն է, այլ տարբերակ չկա։ Մեր ընդհանուր մոտեցումը սա է։

-Տեսակետներ են հնչում,  որ այդ հանդիպմանն Ադրբեջանն ամեն կերպ ձգտելու է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Սա ինչքանո՞վ է հավանական, այն կոնտեքստում, որ հայկական կողմից էլ հստակ մերժումներ չկան։

Ադրբեջանի պահվածքը կանխատեսելի էր։ Իրենք իրենց ազգային շահերն ատամներով պաշտպանում  են։ Իրենք ընդհանուր առմամբ շատ ճիշտ քաղաքականություն են վարում՝ իրենց շահերից ելնելով։ Մենք շատ բան ունենք սովորելու նաև իրենցից։ Մենք էլ մեր շահերը պետք է պաշտպանենք։Կա ընդհանուր հավաքական կարծիք՝ արցախահայության կողմից։Անկախ ամեն ինչից մեզ համար կա կարմիր գիծ՝ այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչքան Ադրբեջանն է ատամներով ու շատ պրոֆեսիոնալ ձևով նպատակասլաց կերպով  պաշտպանում ու առաջ  տանում իր շահերը՝այնպես էլ մենք ենք մեր շահերը առաջ տանում, պարտավոր ենք  դա անել։ Սա արցախահայության հավաքական կարծիքն է։ Եվ այստեղ տարբերություն չկա՝ ղեկավարություն, հասարակություն, դիմություն կամ ընդդիմություն։ Բոլորս էլ նույն կարծիքին ենք՝ մենք երբեք Ադրբեջանի կազմում չենք լինելու։ Այստեղ շատ բան կախված է  մեզանից։ Եթե մենք հաստատակամ ենք, եթե  փոքրոգություն չենք ցուցաբերում որպես հասարակություն, հայրենասիրությունը գերադասում ենք նեղ անձնական շահերից, ապա կկարողանանք դիմակայել ու պաշտպանել մեր շահերը։ Եթե որևէ մեկը  մեզ փորձի պարտադրել Ադրբեջանի կազմում լինելը, դա բերելու է նոր պատերազմի, նոր արյունահեղության կամ Արցախի հայաթափության։ Այն հայը, որը կհամաձայնի Ադբեջանի կազմում ապրել, սա ոչ թե հայ  ու արցախցի չէ, դադարելու է նաև որպես մարդ արարած լինել։Ադրբեջանի նպատակն էլ այն է, որ մենք մեր ձեռքերով դա անենք, իսկ մենք դա չենք անելու ու չպետք է անենք։

Վարչապետը նաև հստակեցրեց, որ ստորագրվելու է դեմարկացիայի ու դելիմիտիացիայի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու փաստաթուղթ։ Այդ գործընթացն առհասարակ ինչքանո՞վ կթուլացնի առկա լարվածությունն ու կբացառի սահմանային միջադեպերը։

-Դեմարկացիա ու դելիմիտացիա հասկացությունն իհարկե երկարատև գործընթաց է։ Հանձնաժողովի ստեղծումն էլ կանխատեսելի էր։ Ադրբեջանը նախանձելի ձևով պաշտպանում է իր ազգային շահերն ու շարունակելու է դա անել։ Սադրանքները չեն դադարելու, բայց դա բնական է, որովհետև իրենք այլ նպատակ ունեն։ Իհարկե պետք է հստակություն մտցվի, այստեղ կան բազմաթիվ այլ հարցեր ևս։ Մենք մեզ համար ունենք որդեգրած տեսլական՝ Ադրբեջանի կազմում չենք լինելու անկախ ամեն ինչից։ Մեզ համար դեօկուպացիան կարևոր խնդիր է։ Համարում ենք Շուշին, Հադրութն ու Քարվաճառը մեր անքակտելի  մասը։ Թե ով ինչ կանի՝ այլ հարց է։ Մենք ինքներս մեզ համար պետք է ֆիքսենք, որ մշտապես հետամուտ ենք լինելու հենց այս տեսլականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում