Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանին հրավիրելով գագաթնաժողովին` Միացյալ Նահանգները, հավանաբար, հրապուրում է Հայաստանի կառավարությանը մերձենալ Արևմուտքի հետ

Սպիտակ տունը վերջերս հայտարարեց, որ ավելի քան 100 երկրների հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 9-10-ը կայանալիք առցանց «Ժողովրդավարության գագաթնաժողովին»:

Գագաթնաժողովի հրավիրվածների թվում են Հայաստանն ու Վրաստանը, բայց ոչ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բռնապետական երկրներ են։ Հետաքրքիրն այն է, որ վերջին երկու երկրները չէին դժգոհել գագաթնաժողովում իրենց բացակայությունից, մինչև իմանալը, որ Հայաստանը հրավիրված է։

Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահ Ջո Բայդենն ասել է. «մեր ժամանակի մարտահրավերն է ցույց տալ, որ ժողովրդավարությունները կարող են գործել՝ «բարելավելով իրենց սեփական ժողովրդի կյանքը և լուծելով աշխարհի առջև ծառացած ամենամեծ խնդիրները»: Նախագահը «վերականգնեց մեր դաշինքները մեր ժողովրդավար գործընկերների և դաշնակիցների հետ՝ համախմբելով աշխարհը՝ ոտքի կանգնելու մարդու իրավունքների խախտումների դեմ, լուծելու կլիմայական ճգնաժամը և պայքարելու համաշխարհային համավարակի դեմ, այդ թվում՝ պատվաստանյութերի հարյուրավոր միլիոն չափաբաժիններ նվիրաբերելով աշխարհի տարբեր երկրների»։

Սպիտակ տան հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս գագաթնաժողովին «մոտ մեկ տարի անց կհետևի երկրորդ, անձնական ներկայությամբ գագաթնաժողովը: Առցանց գագաթնաժողովը, որը տեղի կունենա [2021 թ․] դեկտեմբերի 9-10-ին, կքաջալերի հանձնառություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական թեմաներով՝ պաշտպանություն ընդդեմ բռնապետության, կոռուպցիայի դեմ պայքար և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանում: Մեկ տարվա խորհրդակցությունից, համակարգումից և գործողություններից հետո նախագահ Բայդենն այնուհետև կհրավիրի համաշխարհային ղեկավարներին հավաքվել ևս մեկ անգամ՝ ցուցադրելու իրենց հանձնառությունների ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը: Երկու գագաթնաժողովները համախմբելու են պետությունների, քաղաքացիական հասարակության, բարեգործության և մասնավոր հատվածի ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա համաշխարհային ղեկավարներին լսել միմյանց և իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը և անկեղծորեն խոսել ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերների մասին, որպեսզի միասին ամրապնդեն հիմքերը ժողովրդավարության նորացման համար»:

Սպիտակ տան այս հայտարարությունից հետո բուռն քննարկում ծավալվեց, թե ինչու որոշ երկրներ հրավիրված են գագաթնաժողովին, իսկ ուրիշները՝ ոչ: Ակնհայտ է, որ այս գագաթնաժողովի նպատակն է՝ զինակցություն ձևավորել ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ ընդդեմ իր մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի։ Արդյոք հրավիրված ղեկավարներից ոմանք ունե՞ն մտահոգություն, որ իրենց կդիտարկեն որպես «արևմտամետ» և «ընդդեմ Չինաստանի ու Ռուսաստանի»: Սա հատկապես զգայուն խնդիր է Հայաստանի համար, որն ամուր ռազմական և տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ և գտնվում է Չինաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու գործընթացում։ Ինչպե՞ս կվերաբերվեն Չինաստանն ու Ռուսաստանը Հայաստանի մասնակցությանը նման հակամարտական գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունել է ԱՄՆ-ի հրավերը, պետք է լրջորեն մտածի նման գագաթնաժողովին իր մասնակցության համար ռուսական բացասական արձագանքի մասին։ Սակայն մասնակցությունից հրաժարվելը ևս կարող է հետևանքներ առաջացնել Միացյալ Նահանգների հետ։

Մինչ Հայաստանը ողջունում է իր հրավերը ժողովրդավարության գագաթնաժողովին, Փաշինյանը, ցավոք, նահանջել է ի սկզբանե իր հռչակած ժողովրդավարական արժեքներից՝ հետապնդելով կամ բանտարկելով ցուցարարներին, լռեցնելով լրատվամիջոցներին և միակողմանի որոշումներ ընդունելով՝ առանց հասարակության կամ նույնիսկ իր իշխող շրջապատում գտնվողների կարծիքը հաշվի առնելու: Ինչ-որ մեկի համար, որն իշխանության եկավ ժողովրդավարական գաղափարներ պաշտպանելով, Փաշինյանը հունիսյան ընտրությունների ժամանակ տարօրինակ կերպով քարոզարշավ իրականացրեց՝ պահելով մուրճը ձեռքին և սպառնալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները։

Հայաստանին հրավիրելով գագաթնաժողովին` Միացյալ Նահանգները, հավանաբար, հրապուրում է Հայաստանի կառավարությանը մերձենալ Արևմուտքի հետ: «Գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում ներգրավված ամերիկացի պաշտոնյան «Ռոյթերս»-ին ասել է, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններից հրավերներ են ուղարկվել ժողովրդավարության տարբեր փորձ ունեցող երկրների: «Խոսքը չէր գնում հաստատելու, որ «Դուք ժողովրդավարական եք, դուք ժողովրդավարական չեք»: Դա այն գործընթացը չէ, որի միջով մենք անցել ենք»: Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ իրենք պետք է «ընտրություն կատարեին»՝ ապահովելու տարածաշրջանային բազմազանություն և լայն մասնակցություն», հաղորդում է «Ռոյթերսը»։

Բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիային այնքան էլ գոհ չէին, որ Հայաստանին հրավիրել են գագաթնաժողովին, մինչդեռ իրենց անտեսել էին։ «ԱզերՆյուս» թերթում հրապարակված՝ «Ժողովրդավարության գագաթնաժողովը կամ երկակի ստանդարտների վառ օրինակը» վերնագրով հոդվածում Այյա Լմահամադը մեջբերում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վուգար Իսկանդարովին, որը դժգոհել է. «Ծիծաղելի է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան և Հունգարիան, չեն հրավիրվել գագաթնաժողովին, որտեղ ժողովրդավարության մակարդակը շատ ավելի բարձր է, քան հրավիրված երկրների մեծ մասը»։ Իսկանդարովը պետք է լիովին կույր լինի՝ չտեսնելու մարդու իրավունքների կոպիտ խախտումները և ժողովրդավարության բացակայությունը Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետական վարչակարգերում։

Ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքը էլ ավելի հեռուն գնաց՝ պնդելով, որ Հայաստանը հրավիրվել է շնորհիվ ԱՄՆ-ում ամերիկահայերի ազդեցության. «Պետք չէ խորանալ նախորդ տարիների մեջ, բավական է տեսնել, թե ինչ է եղել և շարունակվում է տեղի ունենալ Վաշինգտոն-Հայկական սփյուռք հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում։ Ամերիկյան դիվանագիտության խոնարհումները Երևանի նկատմամբ, հակաադրբեջանական անվերջ քննարկումներն ու հայկական լոբբիի պնդմամբ կայացված որոշումները ինքնին խոսուն են»։

Թեև ադրբեջանական այս կայքը լիովին ուռճացված գնահատական է տվել Վաշինգտոնում ամերիկահայերի հզորությանը, այնուամենայնիվ, դա ողջունելի հաճոյախոսություն է։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են չվախենալ Հայաստանից, բայց թվում է, որ նրանք սարսափում են ԱՄՆ-ում հայկական լոբբիի քաղաքական ազդեցությունից…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում