Օգոստոսի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 30-ամյա Արմինե Վ.-ն և հայտնել, որ ոմն Արմինե իր տնից գողացել է 50.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 20.00-ից 20.20-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մտնելով, տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 50.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Արմինե Խ.-ն, որը կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել գողացված գումարը:
Կատարվում է նախաքննություն:











































