Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այդ օրը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովը: Օրեր առաջ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հավաքվել էին նախապատրաստական աշխատանքի նպատակով: Եվ ահա, հայտնի դաձավ, որ Վեհաժողովի շրջանակում կլինի Փաշինյան-Ալիև հանդիպում: Այս տեղեկությունը անմիջապես դիտվեց Մոսկվայում եռակողմ հանդիպման հանգամանքին հակադիր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Էդգար Վարդանյանի ու Սուրեն Պետրոսյանի հետ: